Դերային ճգնաժամ

Նիկոլ Փաշինյանի մոտ վարչապետ դառնալուց հետո ակնհայտորեն կա դերային ճգնաժամ: Դա ինչ-որ առումով բնական պետք է համարել, քանզի հեշտ չէ շատ կարճ ժամանակահատվածում 180 աստիճանով փոխվել, բայց եթե սա երկար ձգվի, ապա խնդիրներ կառաջացնի ոչ միայն Փաշինյանի, այլ նաև Հայաստանի համար: Ի դեպ, արդեն առաջացրել է: Փաշինյանի մոտ դերային տրանսֆորմացիայի հետ կապված խնդիրներն իրենց զգացնել են տալիս և՛ ներքին կյանքում, և՛ արտաքին: Մենք ունենք Փաշինյան-լրագրող, Փաշինյան-միտինգավար, Փաշինյան-ընդդիմադիր, Փաշինյան-վարչապետ, Փաշինյան-պոպուլիստ, Փաշինյան-ռացիոնալիստ, Փաշինյան-հետապնդող, Փաշինյան-հետապնդվող, Փաշինյան-հեղափոխական, Փաշինյան-հակահեղափոխական, Փաշինյան-մերժող, Փաշինյան-չմերժող, Փաշինյան-կապիտալիստ, Փաշինյան-բոլշևիկ, Փաշինյան-հակաօլիգարխիստ, Փաշինյան-օլիգարխաֆիլ, Փաշինյան-բռնող, Փաշինյան-բաց թողնող, Փաշինյան-ժողովրդավար, Փաշինյան-դիկտատոր, Փաշինյան-տարածք հանձնող, Փաշինյան-ոչմիթիզհողական, Փաշինյան-ռուսատյաց, Փաշինյան-ռուսամետ և այլն: Այս բոլոր դերերի մեջ Փաշինյանը կարող է հայտնվել նույն օրվա ընթացքում: Նա ակնհայտորեն իրեն հարմարավետ է զգում ընդդիմադիր խմբագրի ու փողոցային առաջնորդի կարգավիճակում: Կաբինետային մթնոլորտը նրան խորթ է և առաջացնում է «չար տնակի» դեմ պայքարելու ենթագիտակցական ցանկություն, ասել է թե՝ շատ հաճախ Նիկոլը դուրս է գալիս պարոն Փաշինյանի դեմ: Փաշինյանն ակնհայտորեն չի զգում, որ «դուխով» կեպկան այլևս պետք է պահել տանը՝ որպես հիշատակ, և մտնել նոր իմիջի մեջ: Փողկապը, կաբինետային քննարկումները, նիստերը և չինովնիկական «կենցաղը» նյարդայնացնում են նրան: «Գըմփ-գըմփ-հո՛ւ»-ն ավելի հոգեհարազատ է, քան, ասենք, Հարկային օրենսդրության բարեփոխումների փաթեթ քննարկելը: Ավելի հաճելի է սահմանագծում զինվորների հետ սելֆի անելը, քան երկրի անվտանգության ապահովման հարցերով մասնագիտական քննարկումներ անցկացնելը: Երբ ընդդիմադիր ու էժանագին սենսացիաներ փնտրող թերթի խմբագիրն է չստուգված լուրերը տարածում ու դրանց հիման վրա գնահատականներ տալիս և վերլուծություններ անում, դա կարելի է հասկանալ: Բայց երբ երկրի ղեկավարն է օդում բաներ «կրակում» ու դրա հիման վրա գնահատականներ տալիս, ապա դա վտանգավոր է պետության ու հանրության համար: Բամբասանքների ու սեփական պատկերացումների հիման վրա քրեական հետապնդումներ իրականացնելն անթույլատրելի է: Եթե նախկինում Փաշինյանը դեմ էր ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, ապա այժմ նա կողմ է դրանց, ինչը հասկանալի է, բայց անհասկանալի են այն քայլերը, որոնք արվում են արտաքին քաղաքական ոլորտում: Չի՛ կարելի քայլ անել, հետո նոր մտածել կամ նույնիսկ քայլ անելուց հետո չմտածել: Չէր կարելի «Մարտի 1»-ը օգտագործել ներքաղաքական խաղերում ու դառնալ «Մարտի 1»-ի գերին՝ օգտագործված ու գերեվարված վիճակի մեջ դնելով Հայաստանին: Չի՛ կարելի «ասֆալտին փռելու» հրաման արձակել հանրահավաքային հարթակից, հետո ներդրումների ակնկալիք ունենալ: Ո՞վ է հիմար, որ նման մթնոլորտում բիզնես զարգացնի: «Ասֆալտին փռվածներից» ո՞ր մեկը ներդրում կանի մի երկրում, որտեղ վարչապետը հրահանգներ է տալիս ԱԱԾ-ին ու ոստիկանությանը սկսել ռեյդեր և 2 ժամից իրեն զեկուցել. սա կոմպլեքսներ ու կառավարչական լուրջ խնդիրներ ունեցող մարդու վարքագիծ է: Ինչպե՞ս կարելի է արտաքին ներդրումներ ակնկալել այն դեպքում, երբ այդ պոտենցիալ ներդրողների մոտ դժգոհում ես, որ Հայաստանում կա 800 հազար լոդր ու պարազիտ: 800 հազար լոդրի մասին կարելի է խոսել փակ կաբինետում ու փորձել ելքեր գտնել, իսկ ահա հրապարակավ չի կարելի հայտարարել մի բան, որից միայն տուժելու ես: 350 հազարին ու 800 հազարին մե՛րթ քծնելով, մե՛րթ հարվածելով՝ երկուսի համար էլ դառնում ես օտար և երկուսին էլ կորցնում: Դերային խնդիրները խոր արմատներ ունեն Փաշինյանի մոտ: Նա մինչև վարչապետ դառնալը ապրել է մի աշխարհում, իսկ այժմ իր համար նոր աշխարհ է բացահայտում: Բացահայտում է ու շոկ ապրում: Նրա համար շոկային բացահայտում են ինչպես պետական կառավարումը, այնպես էլ միջազգային հարաբերությունները: Նրան թվացել է, որ չինովնիկները առավոտից-երեկո թալանով են զբաղված, բայց հիմա հասկանում է, որ այդպես չէ, և տնտեսության թռիչքային զարգացումն ապահովելու համար պետք է ոչ թե «դուխով» հակակոռուպցիոն «մասկի-շոուներ» կազմակերպել, այլ խելք բանեցնել, ինչը դժվար է և ինչին պատրաստ չեն երիտհեղափոխականները: Որպես նախկին խմբագիր և ընդդիմադիր գործիչ՝ Փաշինյանը մշտապես բացասական լույսի ներքո է ներկայացրել Պուտինին, Նազարբաևին, Լուկաշենկոյին: Հիմա նա հայտնվել է այդ մարդկանց հետ միևնույն ակումբում և չի կարողանում ադապտացվել իրավիճակին. նրա մեջ դեռ նստած է պոպուլիստ-լրագրողն ու ամբոխի առաջնորդը: Փաշինյանը կոչ արեց Լավրովին ադապտացվել Հայաստանին, բայց Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ադապտացվել ու համարժեք պահել իրեն մեր առջև ծառացած խնդիրներին: Նա ստեղծեց խնդիրներ ՀԱՊԿ-ում ու հիմա փորձում է հերոսաբար հաղթահարել դրանք՝ հանդիպելով Բելառուսի ԱԳՆ խոսնակի հեգնական ու բարոյախրատական պատասխանին (նման բան չի եղել անկախ Հայաստանի որևէ ղեկավարի հանդեպ): Մի խոսքով, «Ալիսան» հայտնվել է «հրաշքների» աշխարհում և դա ամեն օր իրեն զգացնել է տալիս: Փաշինյանը, հետևաբար, շատ արագ պետք է ադապտացվի իր նոր կարգավիճակին, այլապես մեր ներքին ու արտաքին մարտահրավերները Հայաստանն այնպես կշրջափակեն, որ մենք չենք հասցնի ադապտացվել ու լուրջ խնդիրների առաջ կկանգնենք: Դեկտեմբերի 9-ից հետո Փաշինյանը գրեթե 100-տոկոսանոց հավանականությամբ վարչապետ կդառնա: Դրանից հետո պետք է հուսալ, որ դերային կոնֆլիկտը կանցնի, ու մենք բոլորս կտեղափոխվենք ռացիոնալ դաշտ: Կորյուն Մանուկյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am