Երրորդ տեղի համար պայքարելու շանս ունի 3 ուժ. ռեյտինգային թեկնածուներից շատ բան է կախված. Քաղտեխնոլոգ

Քանի որ վստահելի սոցիոլոգիական հարցումներ Հայաստանում գոյություն չունեն, միայն կոպիտ դիտարկումների վրա կարող ենք ասել, թե որ ուժերը կհայտնվոր ներ խորհրդարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով, այս պահի դրությամբ նոր խորհրդարանում անկասկած կլինի «Իմ քայլը» դաշինքը, որը մեծ ներկայացվածություն կունենա շնորհիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի. «Հավանական է, որ ԱԺ կանցնի ԲՀԿ-ն, իսկ երրորդ տեղի համար, ամենայն հավանականությամբ, պայքարը կընթանա է երեք ուժի միջեւ՝ ՀՀԿ-ն, «Սասնա ծռեր» եւ «Լուսավոր Հայաստան»: Թե այս ուժերից որը կզբաղեցնի երրորդ տեղը, միգուցե նաեւ 4-րդ ուժ էլ անցնի, մի փոքր դժվար է ասել: Իսկ մնացած ուժերի հավանականությունը, որ կանցնեն խորհրդարան, այդ թվում ՀՅԴ-ի, «Մենք» դաշինքի, ՕԵԿ-ի, գրեթե զրոյական է»,-ընդգծեց Արմեն Բադալյանը: Նա կարծիք հայտնեց, որ լրատվամիջոցների կողմից գերագնահատվում է այն հանգամանքը, թե ովքեր են ընդգրկված քաղաքական ուժերի ցուցակներում, որովհետեւ որպես կանոն քվեարկության գնացող ընտրողներին ընդհանրապես չի հետաքրքրում, թե ովքեր են ընդգրկված ցուցակներում. «Մարդը քվեարկում է երկու սկզբունքից ելնելով՝ նայած թե ինչ էլեկտորալ խմբի է պատկանում: Կամ կյանքի ցանկալի կերպարի համար ես քվեարկում, եթե դու քաղաքական կողմնորոշմամբ քվեարկող ես, կամ անհատին ես քվեարկում: Այսինքն կոնկրետ «Իմ քայլը» դաշինքի եւ ԲՀԿ-ի դեպքում մարդիկ քվեարկելու են հաշվի առնելով այդ ուժերի առաջնորդներին, անկախ նրանից, թե ովքեր են ընդգրկված այդ ցուցակներում: Քաղաքական կողմնորոշմամբ քվեարկուղները, որոնք քվեարկելու են ՀՀԿ-ին, «Սասնա ծռերին» կամ «Լուսավոր Հայաստանին», նրանց համար էլ կողմնորոշիչ է լինելու այդ կուսակցությունը, ոչ թե այն, թե ովքեր են այդ ուժերի ցուցակներում»,-ընդգծեց քաղտեխնոլոգը: Մանրամասները` սկզբնաղբյուրում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am