ՀՀԿ-ն «վա-բանկ» է գնում. «սեւ-սպիտակ»-ի մարտավարությունը կարող է այլ արդյունք տալ. Արմեն Բադալյան

ՀՀԿ-ին թվում է, որ եթե ընտրություններում մրցակցությունը տեղափոխեն «սեւ-սպիտակի» դաշտ, դրանից իրենք կարող են շահել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն իրեն միակ ընդդիմություն է հռչակել եւ փորձում է դաշտը բաժաել սեւ ու սպիտակի, դա որքանո՞վ արդյունավետ կլինի իրենց համար, նա պատասխանեց. «Բանն այն է, որ ՀՀԿ-ն հանդես է գալիս «Իմ քայլը» դաշինքի դեմ եւ հույս ունի, որ «սեւ-սպիտակի» մարտավարությամբ Նիկոլ Փաշինյանի հակաընտրազանգվածը, որքան էլ դա փոքր լինի, կմոբիլիզացվի իրենց շուրջը: Բայց այստեղ մի հարց կա, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հակաընտրազանգվածը կմոբիլիզացվի հենց ՀՀԿ-ի շուրջ, քանի որ այդ զանգվածի մի մասը կարող  է այլ ուժերի գնալ:  Այսինքն ՀՀԿ-ն այս պահի դրությամբ «վա-բանկ» է գնում, քանի որ շատ մեծ հարց է, թե արդյոք վարչապետի հակաընտրազանգվածի մի մասը, ինչպես նաեւ տեղերում ՀՀԿ-ի դեռ մնացած ռեսուրսների փշրանքները կբավականացնեն, որ նրանք հաղթահարեն նվազագույն 5 տոկոսի շեմը, թե ոչ: Սա հարց է, որին ես չեմ կարող պատասխանել, դա կարող են ասել միայն սոցիոլոգները»,-ընդգծեց Արմեն Բադալյանը: Նա նկատեց, որ ՀՀԿ-ի մարտավարության հաջողությունը կախված է նաեւ նրանից, թե որքանով իշխող ուժը, նաեւ մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն, «Սասնա ծռերը», «Լուսավոր Հայաստանը», կգնան «սեւ-սպիտակի» մարտավարությամբ: Քաղտեխնոլորգի խոսքով, եթե այդ ուժերը չգնան «սեւ-սպիտակի» պայքարի, ապա վարչապետից դժգոհ զանգվածը կարող է ոչ թե մտնել ՀՀԿ-ի առաջարկած «սեւ սպիտակի» դաշտ, այլ ընտրել մյուս ուժերին: «Խոսքը վերաբերում է հատկապես վարչապետից դժգոհ այն զանգվածի մասին, որոնք ավելի արմատական քայլերի կողմնակից են եւ դժգոհ են, որ վարչապետը ավելի կտրուկ քայլերի չի գնում: Այդ ընտրազանգվածը, ավելի հավանական է, որ գնա «Սասնա ծռերին»: Նշենք, որ ՀՀԿ-ականները հայտարարում են, որ ՀՀ քաղաքացիները պետք է կամ ընտրեն Նիկոլ Փաշինյանին, կամ ՀՀԿ-ին, քանի որ վերջինս միակ ընդդիմադիր ուժն է:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am