Դավիթ Տոնոյանը 4 զինվորականի ազատել է զինծառայությունից

Ողբերգական ավտովթարից հետո նախարարի պաշտոնակատարը որոշել է զինվորականների ազատել ծառայությունից, մի քանիսին էլ` խիստ նկատողություն տալ։

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը 4 զինվորականի ազատել է ծառայությունից։ Facebook-ում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը` վերջին դեպքի կապակցությամբ։

Զինվորական ծառայությունից ազատել 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ին, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.-ին, ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.-ին, ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ–ին»,– գրել է Հովհաննիսյանը։

Եվս երկու զինվորական նախազգուշացում են ստացել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին: Նրանք են` ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Ս.Թ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.-ն։

Խիստ նկատողություն են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.-ն և ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետ–հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Պ. Ա.–ն։ Նկատողություն է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.-ն։ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրել է, որ այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից։ Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել էին շարքային Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, շարքային Հրանտ Արայի Գասպարյանը, շարքային Էդգար Արմենի Հունանյանը, շարքային Դավիթ Բենիամինի Մելքոնյանը:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին «Բաքուն անցնում է հակագրոհի՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը». Արմեն Հովասափյան Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է Ողբերգական դեպք՝ Ստեփանավանում․ 26-ամյա Հնդկաստանի քաղաքացի է վայր ընկել տանիքից Թիվը համալրվել է Նա կարող էր առանց ոտքի մնալ. Դեշամը զայրացած է Արման Ծառուկյանը նշել է սպորտում իր գլխավոր նպատակը Թուրքիան հերքում է, որ կմասնակցի ԱՄՆ-Իրան պատերազմին ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հաղորդագրություններ փոխանակել. Ռուբիո Երուսաղեմում Ճրագալույցի արարողությունը կանցնի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկերն է Նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է և բախվել արգելապատնեշներին․ կա վիրավոր Երուսաղեմում կարող են սահմանափակել հայերի մասնակցությունը Զատկի և ճրագալույցի արարողություններին Ինչպե՞ս է լինելու ճեղքումը․ Երասխից 2 ժամ էլ չի տևելու Երևան մտնելը․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե լսիր՝ ինչ է ասում ժողովուրդը, որ փոխանցեմ քեզ․ Մանուել Մանուկյան (video) Փաշինյանը մի նոր խայտառակ փաստաթուղթ է ստորագրելու, եթե․․․ ՊՆ նախկին նախարար (video) «Նիկո՛լ, վերջդ շատ ծանր է լինելու, սրբելու է տանի»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, էս զզվանքն ու նողկանքը դու դեռ շատ ես տեսնելու, սպասի՛ր․ Հենրիխ Դանիելյան (video) Խայտառակությունը տեսա՞ք․ Նիկո՛լ, սա «քո վերջն է»․ ընտրություններից հետո գիտե՞ք՝ ինչ կլինի․ Մալխասյան (video) Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը հենց այս ուղղությամբ գնան, կհաջողեն․ Անժելա Թովմասյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, էս զզվանքն ու նողկանքը դու դեռ շատ ես տեսնելու, սպասի՛ր․ Հենրիխ Դանիելյան (video) Ադրբեջանի տնտեսական և ռազմական հզորությունը հաշված ժամերը ընթացքում հօդս է ցնդելու. Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ին մնացել է խոցել շուրջ 3000 թիրախ Իրանում. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am