ՀՀԿ գերագույն մարմնի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի կարծիքով Մանվել Գրիգորյանի հանդեպ տեղի ունեցած հարձակումը արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված: «Գտնում են հերոսամարտի խորհրդանիշներից մեկին, հակաքարոզչություն անում, չարի կերպար ստեղծում եւ ոչնչացնում»,- նշեց նա` վստահեցնելով, որ ՀՀԿ-ն կանգնած է Արցախյան ազատամարտի բոլոր հերոսների եւ հաղթանակի կողքին եւ պաշտպանելու է նրանց:
«Մանվել Գրիգորյանի հանդեպ միակ քրեական մեղադրանքը դա ապօրինի զենք-զինամթերքի պահումն է: Այլ քրեական մեղադրանք չկա: Մնացածը, ինչ գտել են պահեստներում, քարոզչության նյութ դարձրին»,-տեղեկացրեց նա` փաստելով, որ ունի տեղեկություններ, որ պահեստներում հայտնաբերվածը տրված էր «Երկրապահ կամավորականների միությանը»՝ ՊՆ-ի կողմից,- «Ապօրինի բան այդտեղ չկա: Կուզենայի ԵԿՄ-ականները կամք գտնեին ու ասեին՝ «այո, դա զինվորի բաժինն էր, բա մենք զինվոր չե՞նք»: Երկրապահն իր պահեստում պետք է ունենար այդ ամենը: Գրություններով հիմնավորված է, թե այդ իրերը որտեղից են բերվել ԵԿՄ»:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը