Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհի պատճառով բնակիչների կյանքը մղձավանջի է վերածվել. բաց նամակ Հայկ Մարությանին (տեսանյութ)

Դավիթաշենի Մելքումով համայնքի մի խումբ բնակիչներ բաց նամակով դիմել են Երեւաի քաղաքապետ Հայկ Մարւթյանին՝ նշելով, որ կառուցվող Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհի պատճառով իրենց կյանքը մղձավանջի է վերածվել, քանի որ կտրվել է իրենց կապը արտաքին աշխարհի հետ: Նամակում ասվում է. «Պարոն քաղաքապետ, օրերս հայտարարեցիք, որ եթե եղանակը թույլ տա, տարեվերջին Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհը կհանձնվի շահագործման: Սա համարվում է կարեւոր ճանապարհ, որը բեռնաթափելու է ավտոտրանսպորտային հոսքը քաղաքի կենտրոնում՝ քաղաքի մի շարք թաղամասեր իրար կապելով շրջանցող արագընթաց ճանապարհներով: Բայց դուք տեղյա՞կ եք՝ թե ինչպիսի ազդեցություն ունեցավ Ձեր հայտարարությունը Դավիթաշենի համայնքի Մելքումով թաղամասի բնակիչների վրա, ում կյանքը մղձավանջ է դարձել այդ արագընթաց ճանապարհների պատճառով, որտեղ չկան լուսացույցներ ու անցումներ:

Ճանապարհը նախագծողներին որեւէ կերպ չի հետաքրքել հարցը՝ ինչպես են թաղամասի բնակիչները պահպանելու կապը արտաքին աշխարհի հետ, եթե նախատեսված չի, որ բնակիչները կարող են հատել ճանապարհը ոտքով ու դուրս գալ 16-րդ թաղամաս: Թաղամասը գտնվում է Դավիթաշենի ու 16-րդ թաղամասի մեջտեղում: Դուրս ես գալիս տանից ու դիմացդ արագընթաց ճանապարհ է ու պարզ չի՝ ինչպես այն պետք է հաղթահարել տրանսպորտից օգտվելու, խանութ, աշխատանքի, դպրոց գնալու, կենցաղային ամենատարբեր հարցեր լուծել համար, եթե դու չունես մեքենա: Արդյունքում արդեն տեւական ժամանակ է՝ մենք ունենք ընտրություն՝ «մահապարտի» նման կամայական հատել ճանապարհը արագ ընթացող մեքենաների դիմացով, հետո հաղթահարել բարձր բորդյուրներ, հետո էլի արագընթաց ճանապարհ, հետո էլի բորդյուրներ, հետո նորից ճանապարհ, ու միայն դրանից հետո, եթե ոչինչ չպատահի, դուրս գալ 16-րդ թաղամաս: Ու սա մի կերպ հնարավոր է, քանի դեռ ճանապարհը լիովին չի գործում ու մեքենաների հոսքը շատ մեծ չէ, բայց ի՞նչ է լինելու, երբ այն ամբողջ թափով աշխատի: Տպավորություն է, որ ճանապարհը նախագծողն ու հաստատողները բացարձակ չեն ուսումնասիրել տարածքը՝ որտեղով պետք է անցնի ճանապարհը, չեն խոսել բնակիչների հետ, չեն ճշտել՝ ինչպես այն կազդի շրջակայքում ապրող մարդկանց կյանքի վրա: Ու այժմ մենք հայտնվել ենք անելանելի դրության մեջ: Ողջ ճանապարհի երկայնքով ընդամենը մեկ վերգետնյա անցում է նախատեսված, բայց պարզ չէ՝այն ինչ տրամաբանությամբ են կառուցել: Այն կառուցված է թաղամասի վերջնամասում, ու դրանից կարող են օգտվել ապրողների միայն մի փոքր հատված: Իսկ Ինչո՞ւ պետք է Մելքումով թաղամասի բնակիչները կտրեն մի քանի հարյուր մետր ճանապարհ՝ փողոց անցնելու համար: Ընդ որում, այդ վերգետնյա անցումը չի էլ գործում, ու պարզ չէ՝ էլ ինչ անակնկալներ են սպասվում: Մենք արդեն մի քանի անգամ աղմուկ ենք բարձրացրել՝ պահանջելով տեղադրել լուսացույց կամ որեւէ այլ լուծում տալ, որպեսզի ճանապարհը չդառնա մշտական գլխացավանքի պատճառ, սակայն դրան ի պատասխան առաջին ալիքի եթերում Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի ճարտարագետ Վարդան Կարապետյանը հայտարարեց, թե դա կխախտի ճանապարհի արագընթաց լինելու նպատակը, մեղմ ասած՝ ասաց համակերպվեք՝ոնց ուզում եք: Այսինքն կարեւոր չէ, որ այն խախտում է մեծաթիվ քաղաքացիների իրավունքներ, մեծաթիվ անհարմարություններ ու վտանգներ ստեղծում նրանց կյանքի համար, կարեւորը գովազդելն է, որ լավ բան են անում, խոշոր ճանապարհային նախագիծ են, հիմա թող մի քանիսն էլ մեքենայի տա՞կ ընկնեն: Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեր ճարտարագետը, եթե իր երեխան ամեն օր այդ ճանապարհն անցներ, ինչպես մոտակա դպրոց շտապող երեխաներն են ստիպված անում՝ մշտապես լարված պահելով իրենց ծնողներին ու հարազատներին: Առնվազն տրամաբանական չէ՝ ինչու չի քննարկվում առավել ադեկվատ տեղում վերգետնյա անցում կառուցելու տարբերակը: Ինչո՞ւ մեծաթիվ մարդիկ պետք է տանջվեն սխալ նախագծված ծրագրի ու քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անպատասխանատու վերաբերմունքի պատճառով: Ճանապարհի կառուցման ընթացքում էլ մեծաթիվ անհարմարություններ են եղել, երբ օրերով փակում էին բոլոր շրջակա փողոցները առանց պատշաճ զգուշացումների, սարսափելի աղմուկ անում, սակայն հույս ունեինք, որ դժվարությունները արդարացված են, քանի որ լավ բանի համար է, սակայն պարզվում է, որ մեր շահերը առհասարակ հաշվի չեն առել, մեզ ծաղրել են, արհամարհել: Ու մի հատ էլ արդացնում են դա: Ընդ որում ավելի շուտ բողոքելու շանս էլ չունեինք, քանի որ մինչեւ վերջ էլ լիովին պարզ չէր, թե ինչ ենթակառուցվածքներ են նախատեսված, որեւէ տեղ չկային ճանապարհի կառուցվածքը հուշող ցուցանակներ: Պարոն Մարության, Ձեզնից է կախված՝ Մելքումով թաղամասի բնակիները ուրախությամբ, թե բողոքի ակցիաներով կդիմավորեն Ձեզ ճանապարհի բացման արարողության ժամանակ: Մենք ակնկալում ենք իրական լուծումներ, հուսով ենք, որ նոր ավագանին հակված է լինելու նաեւ մեր ներկայացուցիչը, ոչ թե ուղղակի իներտությամբ շարունակել ու ավելին՝ արդարացնել նախկինների սխալները: Հարգանքներով՝ Դավիթաշենի Մելքումով համայնքի մի խումբ բնակիչներ

դիտվել է 109 անգամ
Լրահոս
«2020 թվականի պատերազմին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած սարսափելի գլ**տումներ» (video) Խաչատրյան Անի՛, խելոք մնա, թե չէ «գյամերդ քաշելու եմ»․ Նարե Սոսե (video) Ինչ է նշանակում՝ ԱԱԾ-ի նյութն է, ում ուզի, կտա․․․ Արամ Օրբելյան (video) Այս վճիռներով Ադրբեջանի տարածած միֆը կոտրվում է, թե հայերը հարձակվել են իրենց վրա. Ղազարյան (video) Արթուր Սաքու՛նց, դու ո՞վ ես ընդհանրապես․ Հովհաննես Իշխանյան (video) «Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը 2026-ի գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից. Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Լևոն Ազիզյան ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան «Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան «Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան (video) «Պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, ատոմային էներգետիկայով, իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը». Վահե Դավթյան Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն. «Հրապարակ» Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից Լույս չի լինելու Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ Aravot.am 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լեվոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu․ Զուրաբյան Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) «Այ կուռաժիտով քերթողնե՛ր, դե գնացե՛ք, դրանց քերթեք»․ Հովհաննես Իշխանյան (video) Իրանի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am