Երևանի վրայով ընդդեմ Մոսկվայի. Մինսկի և Բաքվի խաղը բացահայտվում է

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նոյեմբե­րի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախա­գահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նշվում է պաշտոնա­կան հաղորդագրության մեջ, Պուտինի հետ հեռախոսազ­րույցում քննարկվել են ինտեգրացիոն գործընթացներին վե­րաբերող հարցեր: Անկասկած է, որ խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մա­սին է: Առավել ևս, որ նույն օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Լուկաշենկոն և Նազարբաևը ՀԱՊԿ ադրբեջանական գլխավոր լոբ­բիստներն են, և նրանք են փորձում օգտագործել առիթն ու Հայաստանից վերցնել քվոտան, որը դեռևս մինչև 2020 թվականը պետք է պատ­կանի Հայաստանին: Ռուսաս­տանն այդ կապակցությամբ առայժմ լռում է: Նիկոլ Փաշինյանը հայտարա­րում է, որ Հայաստանը մտա­դիր է պահել քվոտան: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում երեկ այդ մասին հայ­տարարել է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Օրերս այդ հարցի շուրջ բավականին բուռն և սիրա­ռատ մտքեր էին փոխանակել Լուկաշենկոն ու Ալիևը, որոնք նոյեմբերի 19-ին կհանդիպեն Մինսկում: Իսկ մինչ այդ, ամեն մեկը մյուս երկրի դեսպանին էր հրավիրել և սեր խոստովանել՝ առ Բելառուս և առ Ադրբեջան: Եվ ահա, դրանից հետո տեղի են ունենում Պուտինի հեռա­խոսազրույցները Փաշինյանի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Ո՞ւմ է Պուտինը համոզել զիջել, դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք ՀԱՊԿ ղեկավարնե­րի հավաքին ընդառաջ, որ­տեղ, ըստ Աստանայի վեհաժողովում արած հայտարարու­թյան, պետք է լուծվի հարցը: Չի բացառվում իհարկե, որ հարցն այնտեղ էլ չլուծվի: Ի վերջո, կա նախադեպ: Նույն Յուրի Խաչատուրովի նշանակ­ման հարցը վեհաժողովից վե­հաժողով անցավ ավելի քան մեկ տարի: Մյուս կողմից, սա­կայն, այստեղ խնդիրն այլ է. ՀԱՊԿ-ում Հայաստանը հարցը դրել է, այսպես ասած՝ կողով, այսինքն՝ այն իմաստով, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ն լուրջ կազմա­կերպություն, ռազմաքաղաքական բլոկ է, թե ոչ: Գլխավոր քարտուղարի հար­ցը Հայաստանը դնում է այս համատեքստում, այսինքն` ոչ թե Հայաստանի, այսպես ասած, արժանապատվության կամ «թասիբի», այլ ՀԱՊԿ բո­վանդակության և լրջության: Ըստ այդմ՝ մերժել Հայաստանին, նշանակում է վերահաս­տատել, որ ՀԱՊԿ-ն անլուրջ կառույց է: Մյուս կողմից, եթե ժամանակ ձգվի, ապա կաս­կած չկա, որ Հայաստանն էլ հե­տո տորպեդահարելու է Բելառուսի, այսպես ասած, թեկնա­ծուներին, երբ հերթը գա Մինսկին: Պուտինը, խոշոր հաշվով, հասկանում է, որ խնդիրն այս­տեղ է: Մյուս կողմից՝ նա երևի թե հասկանում է, որ եթե այժմ զիջում է Մինսկին ու Աստանային, ապա դրանով ոչ միայն մնում է Հայաստանի «պարտքի տակ», այդ բառակապակցու­թյան ռազմաքաղաքական իմաստով, այլ, ըստ էության, Մինսկն ու Աստանան արձանագրում են Մոսկվայի նկատ­մամբ հերթական հաղթանակը: Ռուսաստանը տարիներ շա­րունակ ՀԱՊԿ-ն դիտարկել է որպես հետխորհրդային երկրների հետ իր երկկողմ հարաբերության հարթակ՝ ուշադրու­թյուն չդարձնելով այդ բլոկի հավաքականության խնդրի վրա»: Մանրամասն` թերթի այսօրվա համարում

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am