«Հակառակորդը դուրս է եկել այն տարածքի վրա, որտեղ հսկում է մեր մայրուղին»

Նախիջեւանում ադրբեջանական մարտական դիրքերի առաջ բերման պատմությունը որքան էլ կոծկվեց ու շղարշվեց` հանրության ուշադրությունը շեղելով ԱԱԾ բացահայտումների վրա, այդուհանդերձ, իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Հիշեցնենք, որ ադրբեջանական աղբյուրները պնդում էին, թե առաջխաղացման արդյունքում 11 հազար հեկտար մինչ այս չեզոք համարվող տարածք են վերահսկողության տակ առել, իսկ Պաշտպանության նախարարությունը հերքում էր միայն թիվը: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել եւ ի՞նչ վտանգներով է հղի սահմանային իրավիճակը, «Իրավունքը»պարզեց Հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար, հետախույզՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻՑ: – Պարոն Վարդանով, այդպես էլ հանրության համար մշուշոտ մնաց, թե ինչ  իրավիճակ է Նախիջեւանի սահմանում, որովհետեւ ՊՆ-ն որոշ փորձագետների տարել էր տեղում իրավիճակին ծանոթանալու, նրանք էլ լծվել են հերքելուն, թե   անհանգստանալու առիթ չկա: Բայց այն, որ տեղաշարժ կա հակառակորդի կողմից եւ մտահոգիչ է, դեռեւս չի հերքել որեւէ լուրջ ռազմական փորձագետ: – Դրա համար էլ այդ այցի ժամանակ ինձ չէին կանչել, որովհետեւ գիտեն` ինչ կա, այդպես էլ ասելու եմ: Այո, իրավիճակը մտահոգիչ է եւ հարյուր տոկոս անհանգստանալ պետք է, իսկ պանիկայի մեջ ընկնել մենակ գժերին է կարելի: Եթե մենք նորմալ, խելքը գլխին մարդ ենք, գոնե այդպիսին մեզ համարում ենք, պետք է սկսենք լարված աշխատել, որովհետեւ աշխատելու շատ տեղ կա: Բա դիրքերն իրենց բարելավել են` ահագին առաջ գալով, մտահոգիչ չէ՞: Առաջ, եթե մեր դիրքապահները թուրքին հեռվից հեռադիտակով էին տեսնում, հիմա պարսատիկով կարող են իրար խփել: Միեւնույն ժամանակ, իրենք դուրս են եկել այն հեռավորության վրա, որով տեսնում են Երեւան-Մեղրի մայրուղին ու մայրուղու վրա կարող են իրենց հրետանին հարմարեցնել` առանց անօդաչու վերեւ հանելու: Դրա հետեւանքով մայրուղով տեղաշարժվող զորքերը, զենքը, զինամթերքը կարող է կրակի տակ առնվի` հողի վրայից այդ պահին ճշգրտելով կրակի թիրախների տեղը: Այս ամենը մտահոգիչ չէ, բա ի՞նչ է: – Ադրբեջանական ռազմական հենակետերի տեղաշարժերի հետեւանքով մոտավորապես` որքա՞ն չեզոք տարածք է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ: – Արենի գյուղի մոտ է, ախր ինչպես ասեմ, որ պանիկա չդառնա: Անհանգստանալու խնդիր չկա, եթե իրավիճակն այսպես խաղաղ է. մեկ-մեկ իրար սպանում ենք` մեկ իրենք են մի երիտասարդ սպանում, մեկ` մենք ենք մի ասկյար էն աշխարհ ուղարկում: Բայց ապագայում` օրերից մի օր, եթե լայնամասշտաբ գործողություն լինի, ինչպե՞ս չանհանգստանաս, բա թշնամին տեսնում է քո մայրուղին, որը Զանգեզուրը, Վայքը, Արցախ աշխարհը սնուցող երակներից մեկն է, ու կարելի է ասել` միակն այդ ուղղության վրա: «ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԱՅՆ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ, ՈՐՏԵՂ ՀՍԿՈՒՄ Է ՄԵՐ ՄԱՅՐՈՒՂԻՆ» – Մինչեւ հիմա անընդհատ շեշտվում է, թե նախկին իշխանությունների պատճառով 800 հեկտար հող է հանձնվել, հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց պարզվի Նախիջեւանի սահմանում էլ վերջերս ենք մի քանի հարյուր հեկտար հող հանձնել, որի մասին լռում են: – Այդ 800 հեկտարին դեռ այն ժամանակ անդրադառնալով` ասել եմ` դրանք դիլետանտական սխալ մոտեցումներ են: Թուրքն այն ժամանակ ոչ թե 800 հեկտար է վերցրել, այլ 20-30 հեկտար, բայց 800 հեկտար դարձել է իր նշանառության տակ եւ մեր նշանառությունից դուրս: Այսինքն` գրավել են այն տարածքը, որի վրա նստած են: Իսկ այստեղ մի քիչ ուրիշ պատկեր է, ու հարցը հեկտարների մեջ չէ: Հակառակորդը դուրս է եկել այն տարածքի վրա, որտեղ հսկում է մեր մայրուղին: Ու եթե դու Երասխավանի հատվածում երկու-երեք մետր հող լցնելով` արդեն չես թողնում, որ ճանապարհի վրա եղած մեքենային տեսնեն ու համապատասխան ճշգրիտ խոցումներ ապահովեն, ապա այստեղ քո բարձրացվող պատը պետք է լինի մի քանի տասնյակ կամ հարյուր մետր, այսինքն` անհնարին մի բան: Ստացվում է, որ դու պետք է ճանապարհներ որոնես` կա՛մ շրջանցես այդ հատվածը, կա՛մ էլ հակառակորդի այդ դիրքն, ամեն դեպքում, ոչնչացնես: – Ո՞ւմ բացթողումն էր սա, որ Նախիջեւանի սահմանում, որտեղ ժամանակին թվում էր, թե ամենահարմար դիրքերում մենք ենք, ունեցանք այս պատկերը: – Միանշանակ, Պաշտպանության նախարարության: Ամեն ինչի համար պատասխան է տալիս նա, ում վստահված է այդ գործը: Պաշտպանության նախարարությունը չգիտեմ, թե ինչից դրդված լինելով` պասիվ է վերաբերվել թուրքական շինարարական աշխատանքներին եւ կամաց-կամաց այդ ճանկռտոցիների պատրաստությանը: 2016-ից ՊՆ-ն միշտ ուշադիր է եղել, բայց այս անգամ ինչո՞ւ էր անուշադիր, դրա պատասխանը դուք որոնեք: Մանրամասն՝Իրավունքի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am