Ես երբեք չեմ թաքցրել, որ աթեիստ եմ։ Միշտ եմ եղել այդպիսին, բայց միևնույն ժամանակ ողջ գիտակից կյանքս անչափ բարձր եմ գնահատել Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը մեր պետականության, ինչպես նաև ազգային անվտանգության հարցում։ Այսօր ԱԺ-ում մի շարք մանիպուլյատիվ հայտարարություններ հնչեցին առ այն, թե հայ ժողովրդից չէ, որ պետք է պաշտպանենք Ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս արտահայտության հեղինակները կրկին ու կրկին պոպուլիզմի դաշտ են մտնում «ժողովուրդ» բառի էմոցիոնալ ֆոնի շնորհիվ՝ դիտավորյալ մոռանալով, որ հայ ժողովրդի մեջ կան հարյուր հազարավոր աղանդավորներ, տասնյակ հազարավոր հանցագործներ և այսպես շարունակ։ Գիտեք, ինձ զայրացնում է, երբ ողջ ժողովրդի մասին խոսում են, կարծես, իրենց ընտանիքի մասին։ «Սիրում եմ բոլորիդ»-ի պես ցուցադրական անբովանդակային բան է։ Այո՛, մենք պետք է պաշտպանենք եկեղեցին նաև հայ ժողովրդի մի ստվար զանգվածից։ Սա հակապետական որոշում էր, այդպիսին է այն մնալու պատմության մեջ։
Հ․Գ. Չգիտես ինչու, նույն Սասուն Միքայելյանը, ով ակնարկում է կաթողիկոսի՝ ժողովրդի մեջ շրջելու պրոբլեմից, ինքը նույնիսկ իր սեփական քաղաքում շրջում է թիկնազորով։ Այդպես է նա վայելում ժողովրդի սերը։ Պաշտպանված։
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը