Դադարեցրեք պետական մակարդակով կազմակերպված քաղաքացիների թալանը. Վարուժան Բաբաջանյան

Տավուշի մարզում ԲՀԿ վարկանիշային թեկնածու Վարուժան Բաբաջանյանի հոդվածը ծայրահեղ բարձր տուգանքների մասին... Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ աշխատավարձերը անհամեմատ բարձր են՝ միջինը՝ 450 000 դրամ, դեռ մինչև վերջերս շարունակում էր պահպանել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված նվազագույն տուգանքի չափը՝ 300 ռուբլի կամ 3600 դրամ՝ հայկական արժույթով: Հայաստանում, երբ միջին իրական աշխատավարձը չի գերազանցում 80000 դրամը (պաշտոնական վիճակագրությունը այլ թիվ է ներկայացնում, սակայն խոցելի սոցիալական խմբերի ամսական միջինը չի գերազանցում 80.000 դրամը), տուգանքի նվազագույն չափը սահմանված է 5000 դրամ, ընդ որում արագաչափերի տեղադրումից հետո յուրաքանչյուր ընտանիք ամսեկան նվազագույնը 2 ծրար է ստանում, որտեղ արագության խախտման համար տուգանքի անդորրագրեր են՝ նվազագույնը 5000-10 000 դրամ: Հետաքրքիր է, թե մեր երկրի միջին աշխատավարձերի համեմատությամբ աղետալի չափերի հասնող այս տուգանքների չափը որ մի մտքի տիտանն է որոշել: Ով է որոշել, որ նմանատիպ ցածր եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացին պետք է ոչ թե տուգանվի վարչական խախտման համար, այլև կեղեքվի բառիս բուն իմաստով: Ի վերջո, մեր պետության մեջ ընդունված որևէ սակագին երբևիցե հարմարեցվելու՞ է քաղաքացու գրպանին, թե ոչ, նամանավանդ, որ խոսքը վերաբերվում է ոչ թե մատուցվող ծառայության, այլ ընդամենը խախտումների համար գանձվող տուգանքներին: Ստացվում է, որ 80000 դրամ աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացին իր աշխատավարձի շուրջ 35 տոկոսը պետք է ուղղի տուգանքների սպասարկմանը: Համեմատեք Ռուսաստանի աշխատավարձերն ու տուգանքների չափերը և կտեսնեք, որ մեզ մոտ ուղղակի բարձր մակարդակով կազմակերպած թալան է: Այսօր գործող դրույքաչափերը հասանելի են Հայաստանում ապրող անգամ պաշտոնյաներից շատ քչերի գրպանին, եթե հաշվի չառնենք այն, որ Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավարն ստանում է 6,2մլն դրամ, ԿԲ նախագահը` 1,35 մլն դրամ, ֆինանսական հաշտարարը` 1,2 մլն դրամ: Եթե երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ապրեն իրական աշխատավարձով և երբեմն Երևանում երթևեկեն ոչ թե ծառայողական, այլ անձնական ավտոմեքենայով՝ վստահ եմ, որ տարատեսակ վճարումների պատճառով հազիվ ծայրը ծայրին կհասցնեն: Իհարկե, կարող են հնչել կարծիքներ՝ խախտում մի արեք, չեք տուգանվի: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ պետավտոտեսչությունում միայն հրեշտակներ են աշխատում և պարզապես հիշենք՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը հանցագործություն չէ, անգամ զանցանք չէ, ուղղակի անհնար է Երևանի նման խիտ երթևեկություն ունեցող քաղաքում խախտումներ չանել: Հաճախ մարդիկ տուգանքի ծանուցումներ են ստանում անգամ այն դեպքում, երբ մի քանի վայրկյանով կանգնել են՝ ուղևոր նստեցնելու կամ իջեցնելու համար: Սա ինչ մոտեցում է՝ ամեն գնով շորթել մարդկանց: Չեմ խոսում հանրապետության ճանապարհների ամբողջ երկայնքով ամեն օր մեր վարորդներին «ակտավորող» տեսուչների մասին: Սոցիալական նմանատիպ լարված իրավիճակում կառավարությունը պետք է նվազեցնի մարդկանց սոցիալական բեռը: Թե չէ մի ամբողջ պետություն մնացել է օրինախախտ վարորդների հույսին: Խեղճուկրակ, անհեռանկար, չբեր տնտեսության դասական օրինակ... Վարուժան Բաբաջանյան

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am