«Ահաբեկչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում». Վիտալի Բալասանյանը՝ «Սասնա ծռերի» գործողությունների մասին

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն արդեն հայտնել են, որ պատրաստվում են Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, և այդ նպատակով նոյեմբերի 17-ին ավտոերթով մեկնելու են Արցախ՝ կուսակցության ծրագրերը ներկայացնելու և համագումար անցկացնելու համար։ 168 ժամի հետ զրույցում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռերի» այս մտադրության վերաբերյալ հետևյալն ասաց. «Ըստ իրենց հայտարարության՝ իրենց ներկայացուցչությունն այստեղ դիմել է Ստեփանակերտի քաղաքապետարանին, Թումանյան փողոցում ինչ-որ գրասենյակ են բացել, քաղաքապետարանն էլ համապատասխան թույլտվություն տվել է։ Ուրիշ որևէ գործողություն՝ երթ կամ այլ բան, այստեղ չեն անելու, այսինքն՝ ինչ անեն, պետք է անեն օրենքի սահմաններում։ Եթե անօրինական գործողություն կատարվի, ապա օրենքի ամբողջ խստությամբ ենթարկվելու են պատասխանատվության»։ Բալասանյանը 2016թ. «Սասնա ծռերի» գործողություններն «ահաբեկչական» որակեց. «Զինված խմբի գործողություններն իմ անձնական գնահատականով՝ ահաբեկչություն էր, որովհետև պետական շենք-շինությունների գրավում, սպանություններ եղան, և ամենակարևորը՝ թաղամասերում ինչքան մարդ է եղել, այդ բնակչությունը թողել-փախել է։ Ահաբեկչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. դա ահաբեկչություն էր։ Հիմա որոշել են կուսակցություն բացել. ցանկացած մարդ Արցախում իրավունք ունի հասարակական կազմակերպություն, կուսակցություն բացել, բայց որպես ուժ, որպես կուսակցության մասնաճյուղ՝ Արցախի Հանրապետության օրենքն արգելում է, և մենք գործելու ենք օրենքի շրջանակեներում»։ Քիչ առաջ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է՝ դեպի Արցախ 2018 թ. նոյեմբերի 17-ի ավտոերթի և Արցախում նախատեսվող միջոցառումների հիմնական նպատակն է՝ ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ամրագրել՝ որպես համահայկական օրակարգի գերակա հարց:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am