«Քավության նոխա՞զ». Ուզում են ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» Շավարշ Քոչարյանի վրա

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններին հեշտ ժամանակներ չեն սպասվում․ բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրյակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկվելու-որոշվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։ Հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 7-ին, Միլանում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումն է։ «Կողմերը դեռ չեն հաստատել Միլանում հանդիպման իրենց մասնակցության փաստը»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը՝ ի պատասխան հարցին, թե այդ հանդիպման, ինչպես նաեւ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության արդյունքները կազդե՞ն ընտրությունների վրա։ «Ոչ մի կերպ․ Միլանում տեղի է ունենալու ընթացիկ հանդիպում, իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված՝ մենք ինտենսիվ բանակցում ենք, ՀԱՊԿ կանոնադրությունն է մշակվում։ Կարծում եմ՝ անդամ բոլոր երկրներին էլ ձեռնտու է, որ ֆորսմաժորային դեպքերի համար շարունակականության ապահովում լինի, այն է՝ քարտուղարությունը ստանձնած երկիրն ավարտի իր ժամկետը»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նոյեմբերի վերջին սպասվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ասուլիսը։ Հիշեցնենք, որ, ի տարբերություն մնացյալ նախարարների, նա իր 100 օրվա ամփոփմամբ հանդես չեկավ, հիմա որոշել է «երկուսը մեկում» անել։ Թեմայի շրջանակներում՝ եւս մի նյուանս․ արտաքին քաղաքականությամբ զբաղվողների մի խումբ որոշել է ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» այդ ուղղությամբ աշխատող ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի վրա եւ նրան դարձնել քավության նոխազ։ Խոսում են այն մասին, որ նա կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին՝ իբրեւ թե ժամանակին չի զգուշացրել, լավ չի բանակցել, եւ, առհասարակ՝ քարտուղարի պաշտոնը կորցնելու մեղքը նրա ուսերին է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am