Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս. Հրամանը «վերեւից» է

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին, երբ բոլորը զբաղված են համապետական ընտրությունների մանրամասների մասին տեղեկություններ հայթայթելով կամ տարածելով, թվում է, թե այլ գործերով զբաղվելը ժամանակավրեպ ու անիմաստ է: Այս թոհուբոհի ընթացքում, սակայն, «Փաստի» տեղեկություններով, նախարարությունների օպտիմալացման նախապատրաստական աշխատանքների ակտիվ գործընթաց է իրականացվում: Ու մինչ կորոշվի, թե ընտրություններից հետո որ նախարարությունն ինչ ճակատագիր կունենա, կամ նախարարություններում ինչպիսի կրճատումներ կլինեն, մի շարք գերատեսչությունների բոլոր աշխատակիցները մեկ մարդու նման պարտադրված ստորագրում են աշխատանքից ազատվելու մասին դիմումների տակ՝ առանց ամսաթվի: Եվ զավեշտալին այն է, որ բոլորն անխտիր համաձայնում են ստորագրել նման դիմումի տակ: Իմանալով, որ քաղծառայողներին աշխատանքից ազատելու կամ հաստիքի կրճատման դեպքում օրենքով պետությունը որոշակի պարտավորություններ ունի նրանց նկատմամբ, այդուամենայնիվ, հեզ ու խոնարհ համաձայնում են ստորագրել եւ որեւէ մեկի մտքով չի անցնում բողոքի ձայն բարձրացնել: Ի դեպ, աշխատանքից ազատման զանգվածային դիմում հավաքելու «կազմակերպիչները» հայտարարում են, թե հրամանը «վերեւից» է: Գուցե գերատեսչությունների ղեկավարներն են փորձում հին մեթոդներով աշխատողների վրա ճնշում գործադրել ու ամեն ինչ վերեւների վրա են գցում՝ հույս ունենալով, թե ընտրություններից հետո իրենք կվերանշանակվեն ու այդկերպ կկարողանան գերատեսչությունները զտել իրենց համար անցանկալի անձանցից, գուցե իսկապես գլոբալ առումով նման որոշում կա: Իսկ պատճառները, մեր տեղեկություններով, մի քանիսն են: Նախ՝ այսպիսով բոլորն անխտիր մնում են «բռի մեջ» ու սպասողական վիճակում: Երկրորդ՝ նախաձեռնողների պատկերացմամբ, դիմում գրածներն ավելի լավ կաշխատեն, քանի որ ոչ ոք չգիտի, թե ընտրություններից հետո քանիսի ու կոնկրետ ում դիմումներն են մակագրվելու: Եվ երրորդ՝ պետությունը կխնայի հաստիքի կրճատման դեպքում տրվող փոխհատուցումները. մարդուն սեփական դիմումի համաձայն կազատեն, ապա հաստիքը կկրճատեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am