«Խառն եմ, ապե». ով ինչ է սպասում ընտրություններից

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական Հայաստանի հին ավանդույթներից մեկն է հասարակության բոլոր շերտերի խիստ ներգրավվածությունը, ավելի ճիշտ՝ այդ ներգրավվածության իմիտացիան: Բոլորը «խառն են», բոլորը սպասում են ընտրությունների ավարտին, որ տեսնեն, թե ինչ է սպասվում իրենց: Եվ եթե թեկնածուների դեպքում այդ սպասումը բնական է, ապա անբնական է, թե ինչի են սպասում մնացածները, մարդիկ, որոնք, օրինակ, որեւէ կերպ ներգրավված չեն քաղաքական ուժերի կազմում, որեւէ կերպ չեն մասնակցում ընտրություններին: Ընտրությունների ավարտին սպասողներն, ընդ որում, բավական բազմաշերտ են: Մի մասն ունի կոնկրետ ակնկալիքներ արդյունքներից՝ պաշտոնի կամ այլ «բարիքների» տեսքով: Մյուս մասը ունի ընտրական պրոցեսներում ձայներ մոբիլիզացնելու փորձառություն եւ սպասում է, թե ինչպես է իր արհեստի պտուղները քաղելու այս անգամ: Բայց ամենամեծ շերտը հասարակությունն է ընդհանրապես, որի սպասումները ընտրություններից ավելին են, քան բնականը: Հենց այդ պատճառով է, որ շատերն ինչ–որ բան պայմանավորվելիս հղում են անում ընտրություններին՝ «խառն եմ, ապե», «էսա ընտրություններն անցնեն, նոր...», «մի հատ տենանք՝ էս ընտրություններին ինչ ա լինում» եւ նման կարգի այլ ձեւակերպումներով: Խնդիրն այն է, որ հասարակության շարքեր են ներարկվում ահռելի սպասելիքներ, ընտրությունները մատուցվում են որպես փրկության դուռ: Հասարակությունն էլ, ըստ այդմ, ամեն հերթական ընտրության վերաբերում է որպես առանձնահատուկ երեւույթի, որպես դրախտի կամ դժոխքի: Հասարակության չափազանցված սպասելիքները կառուցողական հուն տեղափոխելու միակ տարբերակը հստակ ծրագրային պայքարն է, երբ ինչ կլինի հետո հարցի պատասխանն ի սկզբանե պարզ է, եւ այդ հարցի պատասխանն ունենալով է քաղաքացին մտնում քվեախցիկ, ոչ թե ենթադրություններով ու իռացիոնալ ակնկալիքներով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am