Երվանդ Բոզոյան. «Հին մեթոդներով նոր Հայաստան կառուցելը ոչ միայն անպատվաբեր է, այլև վտանգավոր»

«Դիալոգ» հայկական փորձագիտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ «7or.am»-ը զրուցել է գործարար Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված «գործի» մասին: -Պարո՛ն Բոզոյան, վերջերս մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ բաց նամակով էին դիմել վարչապետին՝ խնդրելով փոխել գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը: Դուք կիսո՞ւմ եք նրանց մտահոգությունը: -Միանշանակ կիսում եմ, քանզի երբ թավշյա հեղափոխությունից հետո բոլորը խոսում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու սահմանափակման մասին, երբ բազմաթիվ քաղբանտարկյալներ ազատվեցին, և լավ է որ դա կատարվեց, հանկարծ այդ շարքում բացառություն են անում Սամվել Մայրապետյանի համար և նրան կալանքի տակ պահում: Այն էլ մի մարդու, ում անունը ոչ քրեական քրոնիկոնում է հոլովվել, ոչ էլ հայտնի մականունավորների շարքին է պատկանել: Ես նրան միշտ ճանաչել եմ , որպես լավ մարդ, նորմալ քաղաքացի: -Ասում են, որ բոլորն էլ պետք է հավասար լինեն օրենքի առաջ՝ անկախ նրանից, թե նա լա՞վ մարդ է, թե՞ լավ գործարար: Ի՞նչ կասեք այդ մասին: -Ես ձեզ հետ լիովին համաձայն եմ: Անկախ նրանից, թե ում մասին է խոսքը, բոլորը պիտի հավասարապես պատասխանատու լինեն օրենքի առաջ: Բայց ինչո՞ւ այդ դեպքում, երբ համատարած խափանման միջոցները փոխում են և լավ են անում, որ փոխում են, երբ երկրում համաներում է իրականացվում, Մայրապետյանի հարցում բացառություն է կատարվում: Նույնիսկ գործից անտեղյակ քաղաքացու համար էլ ակնհայտ է, որ Սամվելի հանդեպ կիրառվում է խտրական վերաբերմունք: Սա կոչվում է ընտրովի արդարադատություն: -Բայց չէ՞ որ նախկինում էլ, այսպես ասած, մյուս ճամբարից էին «այլ» մարդկանց հետ այդպես վարվում: -Հենց դրա համար էլ այդ ամենը բերեց հեղափոխության: Խնդիրները կամաց-կամաց կուտակվեցին, և եղավ պայթուն: Մի՞թե պարզ չէ, որ այդ մեթոդներից պետք է հրաժարվել: Դա տանում է դեպի փակուղի: Բացի այդ, Սամվելը գործարար է և իրեն պետք չէ խառնել քաղաքականության հետ: Այստեղ տեղին չէ խոսել այս կամ այն ճամբարի մասին: Գործարարին չի կարելի խառնել քաղաքականության մեջ, ինչքան էլ որ ամբողջովին քաղաքականությունը տարանջատված չի լինում բիզնեսից և ընդհանրապես տնտեսությունից: Հենց այդ խառնելուց է սկսվում ամեն ինչ: Ինչքան շուտ հասկանանք դա, այնքան լավ կլինի երկրի համար:

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am