Հայաստանն ինչ առաջարկ է ստացել ԱՄՆ-ից

Հայաստանն ԱՄՆ-ից զենք գնելու ոչ մի առաջարկ չի ստացել: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում: Վարողը հարցրել է՝ դա ուղղակի քաղաքական հայտարարությո՞ւն էր, թե՞ կոնկրետ առաջարկ է եղել։ «Հայաստանը որևէ առաջարկ չի ստացել», – ասել է Մնացականյանը։ «Բացի այդ, մեր երկիրը շատ զգայուն տարածաշրջանում է, որտեղ չկարգավորված հակամարտություն կա, եւ խաղաղության ու կայունության, ինչպես նաեւ խաղաղության հաստատմանը նպաստող մթնոլորտի հասնելը մեզ համար շատ կարևոր հարց է: Նման դեպքերում սպառազինության մրցավազքը շատ վտանգավոր երևույթ է», – ասել է Մնացականյանը: Նախարարի պաշտոնակատարը բացատրել է, որ տարածաշրջանում կա չլուծված հակամարտություն, և այս պայմաններում զենքի առևտուրը դիտարկվում է որպես մարդու սպանելու միջոցի վաճառք, ոչ թե որպես բիզնես գործարք։ Այստեղ Մնացականյանը ակնարկել է, որ իրենք հենց սա են փորձում հասցնել գործընկերներին, որոնք զենք են ծախում Ադրբեջանին։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առաջին հերթին վերաբերում է մարդկանց, խոսքը 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգության մասին է, և մենք անում ենք և անելու ենք հնարավոր ամենը՝ նրանց գոյության անվտանգության պատշաճ ապահովման համար», – ասել է Մնացականյանը։ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ավելացրել է. «Երբ մենք մեր գործընկերներին դժգոհություն ենք հայտնում Ադրբեջանին զենքի վաճառքի հարցով, ընդգծում ենք, որ դրան չենք կարող որպես գործարքի վերաբերվել, այլ զենքի, որը խլում է մեր հայրենակիցների, մեր զինվորների, քաղաքացիական բնակչության կյանքը»:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am