Խաչատուրյան քույրերից մեկը վերադարձել է դպրոց
Հոր սպանության մեջ մեղադրվող քույրերից կրտսերը՝ Մարիա Խաչատուրյանը, սկսել է նորից դպրոց հաճախել: Նա հաճախում է դպրոց ընդհանուր հիմունքներով, առողջական խնդիրներ չունի: Այս մասին տեղեկացրել է Մարիա Խաչատուրյանի փաստաբանը: Հիշեցնենք, որ քույրերը գտնվում են տնային կալանքի տակ, քրեական գործի քննությունն առայժմ ավարտված չէ, և քույրերին առայժմ արգելված է օգտվել կապի միջոցներից: Հիշեցնենք, որ Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյանները մեղադրվում են իրենց հորը սպանելու մեջ: Քույրերն ընդունել են մեղքը և արարքը պատճառաբանել են իրենց հանդեպ հոր դաժան ու անմարդկային վերաբերմունքով:
