«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները զայրացան

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրված նախագծերի մեծ մասը տապալվեց, քանի որ պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը: Մասնավորապես, քվեարկությանը չէր մասնակցում ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը, ում գրանցումից հետո հնարավոր եղավ ապահովել 53 պատգամավորի ներկայություն և նիստը մեկնարկեց: «Պետական համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քվեարկությանը, որի արդյունքում 51 կողմ, 1 ձեռնպահ ձայներով նախագիծը չընդունվեց,  չէր քվեարկել Գալուստ Սահակյանը: Այնուհետև քվեարկության դրվեց «Ելքի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղի գովազդի հեռարձակումը հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցով: Այս խաղերի գովազդը նախագծի ընդունման դեպքում թույլատրվելու էր իրականացնել գիշերային ժամերին՝ 23:00-06:00-ը: Դահլիճում ներկա պատգամավորներից նորից միայն Գալուստ Սահակյանը չմասնակցեց քվեարկությանը և 52 կողմ ձայնով նախագիծը չընդունվեց: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը պահանջեց վերաքվեարկության դնել օրենքի նախագիծը, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբալոյանը հրաժարվեց՝ նշելով. «Ես կարող եմ դնել վերաքվերակության, եթե չքվեարկած պատագամավորը հայատարարի, որ չի ստացվել քվեարկել: Եթե չի հայտարարում, ուրեմն պրիցիպիալ չի քվեարկել: Ես չեմ կարող ճնշել պատգամավորին»: Մինչդեռ Գալուստ Սահակյանը այս անգամ ևս տեղի չտվեց ու չմասնակցեց քվեարկությանը: Սա առաջացրեց «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների զայրույթը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am