28 կողմ ձայնով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում մերժվեց:
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը մինչ քվեարկությունը նշեց, որ եթե կաթողիկոսը հատուկ պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, ուստի նման օրենքի կարիք չկա:
«Հայ առաքելական եկեղեցին և Վեհափառ Հայրապետն այն ինստիտուտը չեն, որ «եթե»-ներով խոսենք: Նրանք մեր Սահամանդրությամբ ունեն բացառիկ իրավունքներ: Հայ առաքելական եկեղեցու բացառիկությունը ամրագրված է սահմանադրությամբ: Ուստի պարտավոր ենք բացառիկության իրավունք, պետական պաշտպանության հատուկ լիազորություններ տալ Վեհափառ հայրապետին»,նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Խոսրով Հարությունյանն առաջարկեց պաշտպանել այդ նախաձեռնությունը: Երկարատև քննարկումներից և բանավեճերից հետո նախագիծն ԱԺ-ում չստացավ բավարար կողմ ձայներ:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը