Պաշտոններին միշտ վերաբերել եմ որպես ծառայություն, ոչ թե շռայլություն․ Ֆելիքս Ցոլակյան

Ինչպես հայտնի է՝ Շիրակի նախկին մարզպետ, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն Աժ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ որոշում կայացրեց նորից առաջադրվելու։ Ֆելիքս Ցոլակյանի բացառիկ հարցազրույցը ստորև․ -Պարոն Ցոլակյան, ինչո՞ւ որոշում կայացրեցիք ընդգրկվել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում և Ձեր թեկնածությունը կրկին առաջադրել Շիրակի մարզից՝ ռեյտինգային ընտրակարգով: -Այո, ճիշտ եք, առաջադրվելու եմ ռեյտինգային ընտրակարգով` Շիրակի մարզից, բայց իմ թեկնածությունը ոչ թե ես ինքս եմ առաջադրել, այլ առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ինչ վերաբերում է Ձեր հնչեցրած հարցին, ընդամենը մեկ բան կասեմ. դեռևս նախորդ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ես շիրակցիներին խոստացել էի, որ չեմ խաբելու, եթե կարողանամ, կօգնեմ, եթե ոչ, կասեմ՝ չեմ կարող, բայց երբեք չեմ խաբի: Կարծում եմ, որ այս ընթացքում ոչ միայն շիրակցիներն, այլ անգամ ինձ չճանաչող մեր բոլոր հայրենակիցները համոզվեցին, որ ինձ համար ժողովրդի շահից առավել շահ ուղղակի գոյություն չունի: Առաջադրվել եմ, որովհետև գտել եմ, որ իմ առաջադրվելով՝ կարող եմ օգնել ժողովրդին կապիտալացնել այն հաղթանակը, որը դեռևս վերջնականապես չի ամրագրվել։ -Այսինքն` հնարավոր է ընտրություններից հետո չվերցնե՞ք պատգամավորական մանդատը: -Վաղ է դեռ խոսել և՛ ընտրությունների արդյունքների, և՛ իմ մանդատ վերցնելու կամ չվերցնելու մասին: Ամեն ինչ իր ժամանակն ունի, բայց մեկ բան ակնհայտ է. ես պետական ծառայող եմ, ողջ կյանքս ծառայել եմ ժողովրդին, որտեղ կորոշվի, որ իմ փորձն ու գիտելիքները պետք են, ես այնտեղ էլ ծառայելու եմ: Այդպես եղել է միշտ, ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել այս կամ այն պաշտոնը, կարևորը, որ յուրաքանչյուրս՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, լինենք մեր տեղում և ազնիվ ծառայենք մեր ժողովրդին ու հայրենիքին։ Մանրամասն`սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am