Պայքարի մտած քաղաքական ուժերի օրակարգային հարցերից պետք է լինի նոր դեմքերով ներկայանալը. Գարիկ Քեռյան

Լինել առավել ճկուն, ընտրազանգվածին ներկայացնել ավելի համոզիչ ծրագրեր, ներկայանալ նոր դեմքերով. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ նախկին մեթոդները, մոտեցումներն այս քարոզարշավի ընթացքում, կարծես թե, չեն աշխատելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկ Քեռյանը խոսել է առաջիկա արտահերթ ընտրություններից, մասնակցող քաղաքական ուժերի մոտեցումներից: -Պարոն Քեռյան, քաղաքական ինչպիսի՞ պայմաններում են կուսակցությունները, դաշինքները մտնում պայքարի մեջ: Ի՞նչ մթնոլորտի, ինչպիսի՞ հնարավորությունների մասին կարող ենք խոսել: -Քաղաքական մթնոլորտը բարենպաստ է, թե ոչ, կերևա քարոզարշավի ընթացքում: Առայժմ մի հուսադրող բան կա, որ Երևանի ավագանու ընտրությունները, ինչպես նաև այլ մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ հնչած խոստումը, այն է՝ ընտրություններն իսկապես կանցնեն ազատ արդար և թափանցիկ, կարծես, իրականություն են դառնում: Իսկապես այդ ընտրությունները ցույց տվեցին, որ չկան զանգվածային մասշտաբի ընտրակեղծիքներ, չկա քաշքշուկ, ընտրակեղծարարություն, երևույթներ, որոնք տարիներ շարունակ մեզ անհանգստացնում էին: Դա բավականին ոգևորում է հուսադրում, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները ևս կանցնեն նման հանգիստ մթնոլորտում առանց լուրջ ընտրախախտումների: Սա նոր ընտրական մշակույթի ձեռքբերման գործում կլինի մեր առաջընթացը ժողովրդավարության ճանապարհին: Կան նաև մտահոգություններ, առաջինն այն է, որ կամա, թե ակամա, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով խնդիրներ ունենք: Մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտում առկա է զգալի մոնոպոլիզացիա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դոմինանտ դեր ունի: Իմ հաշվարկներով ընտրազանգվածի 60-70 տոկոսը գնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետևից: Մնացած կուսակցություններին դրսևորվելու քիչ տեղ է մնում: Իհարկե, մենք չենք կարող մեղադրել «Քաղաքացիական պայմանագրին», ի վերջո, դա օբյեկտիվ իրողություն է, այդուհանդերձ խնդիր տեսնում ենք: Նման պարագայում այլակարծությանը ծավալվելու քիչ տեղ է մնում: -Քանի որ նոր իրողություն է, հասկանալի է, որ նախկին մեթոդները, մոտեցումները այս քարոզարշավի ընթացքում կարծես թե չեն աշխատելու: Քաղաքական պայքարի մեջ մտած կուսակցությունները մոտեցումները վերանայելու անհրաժեշտություն ունե՞ն: -Այո, իհարկե, որովհետև հիմա պետք է լինել առավել ճկուն, ընտրազանգվածին ներկայացնել ավելի համոզիչ ծրագրեր: Պետք է ընտրազանգվածին ներկայանալ, շատ ավելի կարևոր է, նոր թարմացված դեմքերով: Նրանք, ովքեր հավակնություն ունեն մյուս 30 տոկոսի համար միմյանց միջև պայքար մղել, եթե նրանք գնացին հնացած դեմքերով, այն գործիչներով, որոնք 15-20 տարի շարունակ եղել են քաղաքական դաշտում, ապա դժվար թե լուրջ հաջողության հասնեն: Նրանցից հոգնած լինելը պատճառ դարձավ, որ մարդիկ գնացին «Քաղաքացիական պայմանագրի» կողմը: Այդպիսի հնացած դեմքերով կամ հնացած կարգախոսներով այսօր մարդկանց այլևս գրավել հնարավոր չէ: Ցանկալի կլինի, երբ սկսվի քարոզարշավը մենք տեսնենք թարմ մտքեր, եթե այլընտրանք պետք է ներկայացնեն, ապա դա պետք է լինի առավել համոզիչ, եթե քննադատում են, ապա դա պետք է լինի հիմնավորված: Հակակոռուպցիոն պայքարի էյֆորիայի տակ մյուս քաղաքական կուսակցություններին դժվար կլինի «Քաղաքացիական պայմանագրին» հակադարձելը, որովհետև ՔՊ-ն բավական ճկուն, բավական գրագետ կարողանում է դիվիդենտներ ստանալ, հենց նախորդ իշխանությունների թերությունները աղաղակող թերությունները վերհանելով: Հետևաբար` պայքարի դուրս եկած քաղաքական ուժերը պետք է կարողանան հակադարձել բավական հիմնավոր փաստարկներով: Ընդ որում, այստեղ ես կարևորում եմ նաև, թե այդ փաստարկները ովքեր են ներկայացնում: Եթե ներկայացնում է մարդ, ով նախորդ իշխանությունների ժամանակ արդեն վարկաբեկված է, որքան էլ նրա խոսքը փաստարկված լինի, կարծես, տեղ չի հասնի: Մարդը նույնիսկ չի էլ լսում տվյալ անձնավորությանը: Բնականաբար քաղաքական կուսակցությունները, որոնք հավակնում են հայտնվել ԱԺ-ում 35-37 տեղ վերցնելու համար, նշանակում է պետք է ներկայանան ոչ միայն թարմ գաղափարներով նաև նոր դեմքերով: Օրվա հրամայական կարելի է համարել թարմ դեմքերի սակավությունը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am