«4 մանկապարտեզից 3-ում տեսանք ոչ նորմալ վիճակ». փոխքաղաքապետի անակնալ այցելելության մանրամասները

Երևանի փոխքաղաքապետն անակնկալ շրջայց է կատարել համայնքային մանկապարտեզներում: Օրակարգի հիմնական խնդիրը սննդի վերահսկողությունն է եղել: Ավագանու անդամները մանկապարտեզներում սննդի կազմակերպման հետ կապված իրենց մտահոգությունն էին հայտնել: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով ոլորտի պատասխանատուներն իրավիճակին ծանոթանում են հենց տեղերում: Մատակարարվող սննդի ստուգում, սանիտարահիգիենիկ պայմաններ, ջեռուցման անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովում: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը 47, 48, 78 և 87 մանկապարտեզներում էր:

«4 մանկապարտեզից 3-ում տեսանք ոչ նորմալ վիճակ». փոխքաղաքապետի անակնալ այցելելության մանրամասները
«Անակնկալ այցելությունները մենք պետք է աշխատանքային սկզբունք դարձնենք, Որովհետև իրական պատկերի հետ առերեսվում ես այն ժամանակ, երբ այցելությունը լինում է անակնկալ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը: Փոքրիկները սիրով են մանկապարտեզ հաճախում, գոհ են նաև ճաշացանկից: Ոլորտի պատասխանատուներն ավելի պահանջկոտ են: Նկատվող թերությունները մտահոգիչ են և պետք է վերացվեն:
«4 մանկապարտեզից 3-ում տեսանք ոչ նորմալ վիճակ». փոխքաղաքապետի անակնալ այցելելության մանրամասները
«Խնդիրները դրվել են սեղանին և, այո, մենք պատրաստ ենք ընդունելու այդ խնդիրները և դրանց լուծման եղանակները գտնելու: Իսկ սննդի մատակարարման առնչությամբ կարող ենք խնդիրները հիմնովին լուծել այն ժամանակ, երբ արդեն կհայտարարեն նոր մրցույթներ և դրանք կլինեն շատ ավելի բաց, թափանցիկ ու վերահսկելի»,- ընդգծել է Երևանի փոխքաղաքապետը: Երևանի հ. 78 մանկապարտեզում մուտքը թույլատրված է միայն բախիլներով: Սնունդը ստուգելու համար ևս կա հատուկ մոտեցում:
«4 մանկապարտեզից 3-ում տեսանք ոչ նորմալ վիճակ». փոխքաղաքապետի անակնալ այցելելության մանրամասները
Տիգրան Վիրաբյանն ամփոփում է շրջայցի արդյունքներն ու նկատում՝ ամեն ինչ չէ, որ ֆինանսական միջոցների հետ է կապված, պարզապես պետք է կառավարման ճիշտ մոտեցում. «Չորս մանկապարտեզ այցելեցինք, որոնցից երեքում տեսանք ոչ նորմալ վիճակ: Կան մանկապարտեզներ, որոնց ոչ բարեկարգ վիճակն անմիջականորեն կապված է և՛ վարչական շրջանի, և՛ ֆինանսավորման խնդիրների ու գլոբալ հարցերի հետ, բայց այդ շարքում կան մանկապարտեզներ, որոնց խնդիրներն էականորեն կապված չեն ֆինանսի հետ: Սա ուղղակի ղեկավարման և ճիշտ մենեջմենթի բացթողումների արդյունք է»: Տիգրան Վիրաբյանը վստահեցնում է, որ արձանագրվող թերացումներն ու պատասխանատուների լիազորությունների ոչ պատշաճ կատարումն անհետևանք չեն մնալու: Դրան զուգահեռ խրախուսվելու են բոլոր պարտաճանաչ աշխատակիցները: «Այս շրջայցի արդյունքում կլինեն հետևանքներ, կլինեն հանձնարարականներ և կլինեն մարդիկ, որոնք իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու կամ չկատարելու համար նաև կենթարկվեն որոշակի պատասխանատվության: Մենք պիտի կարողանանք նաև այդ ինստիտուտը վերականգնել, որպեսզի լինեն և խրախուսումներ, և պատժվողներ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը: Համայնքային մանկապարտեզներում անակնկալ այցերը լինելու են շարունակական:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am