Կառավարությունը որոշում է կայացրել

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 15-ի իր նիստում «Հին Երեւան» նախագծի հետ կապված որոշում կայացրեց. Մասնավորապես, որոշվեց Երեւանի քաղաքապետին նոր լիազորություն վերապահել՝ այդ տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր կնքել։ Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նա նշեց, որ Երեւանի Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով սահմանափակված տարածքներում սեփականության օտարման վերաբերյալ կայացվել է որոշում եւ այն ճանաչվել է գերակա հանրային շահ, սակայն նշվել էր, որ օտարման գործընթացը պետք է կատարվեր մինչեւ հունիսի 30-ը: Ներդրող «Ի ԷՄ ՍԻ» ընկերությունը դիմել է կառավարությանը՝ խնդրելով ժամկետը երկարաձգել մինչեւ 2020 թվականը, քանի որ շուրջ 48 միավոր գույք նկատմամբ հնարավոր չի եղել կնքել պայմանագրեր: Կառավարության որոշմամբ բացառվել է որպես օտարվող տարածքի փոխհատուցման ձեւ, ապագայում կառուցվելիք շենքից բնակարանի տրամադրումն, ընկերությունը հայտնել է, որ որպես սեփականություն ունի Երեւան քաղաքի տարբեր թաղամասերում կառուցված բազմաբնակարան շենքերում բնակարաններ, ինչը արդեն կնպաստի օտարման գործընթացի իրականացումը արդյունավետ եւ արագ ավարտին հասցնելուն: «Մենք էլ որոշել ենք ոչ թե մեխանիկորեն երկարաձգել ժամկետը, այլ քաղաքապետին վերապահել լիազորություն՝ կնքել այդ ընկերության հետ նոր պայմանագրեր: Հաշվի առնելով արդեն իսկ հաստատված քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը եւ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 01.06.2017թ. հ. 585-Ն որոշմամբ տարածքի ձեռքբերող «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տարածքում կատարվել է մասնակի օտարման գործընթաց, եւ այն, որ օտարվող սեփականության սեփականատերերի եւ այլ գույքային իրավունք ունեցողների հետ տարվել են բանակցություններ եւ հաշվի առնելով «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերության դիմումը, առաջարկվում է լիազորել Երեւանի քաղաքապետին նշված ընկերության հետ կնքել նոր պայմանագրեր: Պայմանագրերի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ եւ ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը: Մասնավոր ներդրումների հաշվին Գլխավոր պողոտայի` Փ. Բուզանդ, Եզ. Կողբացու, Արամի փողոցներով սահմանապակվող տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը եւ հնարավորություն կստեղծվի կորցված եւ քանդված պատմության եւ մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր: Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ, հատուկ փակ գոտու սահմանումը եւ ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: Ճարտարապետական նախագծի մտահղացման նպատակն է` վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առեւտրային եւ մշակութային նշանակությունը: Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի եւ 20-րդ դարասկզբի շինություններն են»,-նշված է հիմնավորման մեջ:  

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am