«ՀՀԿ-ն ամեն կերպ պահելու է ԵՊՀ-ն». Դավիթ Պետրոսյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ հրապարակվեցին ցուցակները, շուտով կսկսվի քարոզարշավը, բայց բոլոր ընկերներիս մեկ խնդրանք ունեմ: Արդեն մոտ 2 տարի տարբեր տեսակի նախաձեռնություններ ենք կազմակերպում ԵՊՀ-ում ու բախվում ենք կոնսոլիդացված մի մարմնի: Իր բոլոր խնդիրներով հանդերձ` ԵՊՀ ղեկավարությունն ու ուսանողական կառույցները համակարգող մարմինները շատ լավ հասկանում են, որ եթե պարտվի մեկը, կպարտվեն բոլորը: Այս 2 տարիների ընթացքում հանդիպել ենք ինչի ասես՝ պաշտոնի առաջարկ, կռիվ, սին խոստումներ ու ստեր, բայց իրականում դրանք զուտ պաշտպանության միջոցներ են. ԵՊՀ-ն միշտ եղել է ՀՀԿ հենակետերից մեկը, ու վերջինս այն ամեն գնով հիմա փորձում է պահել: Հեղափոխության ամրապնդման համար պետք է այն ինստիտուցիոնալացնել, պետք է նրան մասնակից ուսանողներին հնարավորության տալ ինքնակազմակերպվել, պետք է համալսարաններում փոխել ուսանողական ինքնակառավարման ձևը, հակառակ դեպքում կլինի հետընթաց: Ապագայում խնդիրների առաջացման դեպքում նույն ուսանողությունն է ոտքի ելնելու, բայց նրա համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ: Ուսանողությունը պետք է միջոցներ ունենա պաշտպանելու հեղափոխությունը: Ցավոք, շատ բուհերում մենք ունենք դեռ հին կարգերը, իսկ այժմ ԵՊՀ-ում տեղի ունեցողն ինդիկատորն է, թե մենք ինչ կարող ենք ունենալ մյուս բուհերում: ՀՀԿ-ն ամեն կերպ պահելու է ԵՊՀ-ն, որովհետև այդտեղից միշտ վտանգ է զգում, իսկ ինչից վտանգ ես զգում, կամ խեղդի, կամ սարքի քոնը: ԵՊՀ-ում իրավիճակի փոփոխությունը շղթայական կազդի մյուս բուհերի վրա, ու դա մեզ համար կլինի շատ մեծ քայլ` առաջ դեպի ժողովրդավարություն և զարգացում»:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am