Ինչու Լիլիթ Արզումանյանը

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին: Ներկայացնելով բուհի նոր ղեկավարին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արզումանյանի հետ մեծ հույսեր է կապում. «Ուզում եմ անդրադառնալ տիկին Արզումանյանի նշանակման առնչությամբ հանրային հարթակներում հնչող մեկնաբանություններին: Կարծիքներ են հնչում` եթե Բարձրագույն որակավորման կոմիտեում Լիլիթ Արզումանյանին փոխարինել են այլ անձով, ինչո՞ւ են նրան նոր պաշտոնի նշանակում: Հիմնավորումը շատ հստակ է. կոնկրետ կառույցում զարգացման տեսլականը կարող ես վստահել այլ ղեկավարի, միաժամանակ նախկին ղեկավարին վստահել մեկ այլ կառույցի զարգացումը: Ես կարծում եմ, որ Լիլիթ Արզումանյանի փորձը, գիտելիքներն ու կապերը շատ կարևոր են»,- նշել է Արայիկ Հարությունյանը` ավելացնելով, որ կինոյի և թատրոնի ոլորտի ներկայացուցիչները ջերմ ու դրական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ: Լիլիթ Արզումանյանը մինչ նշանակումն ինստիտուտում աշխատել է որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար և բուհի խնդիրներին և անձնակազմին ծանոթ է ներսից: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ նոր պաշտոնակատարի հետևողական աշխատանքը կնպաստի բուհի զարգացմանը, և արդյունքները տեսանելի կլինեն. «Մենք հույս ունենք, որ բուհի շուրջ ստեղծված բացասական մթնոլորտը, որը վերջին շրջանում նաև հրապարակային դրսևորում է ստացել, կհաջողվի հարթել` ներգրավելով առաջին հերթին ուսանողներին: Մենք կարևորում ենք նաև բուհական համակարգի միջազգայնացումը և Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտն այս առումով լուրջ անելիք ունի»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: Միաժամանակ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանին` կատարած աշխատանքի համար` նշելով, որ նախկինում կատարվածի և կուտակված դրական փորձի հիմքի վրա կառուցվելու են նոր ծրագրեր: Ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին` վստահության համար և շեշտել, որ ջանքեր է ներդնելու բուհի զարգացման համար: Նշենք, որ Լիլիթ Արզումանյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, աշխատել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, հինգ գրքի /գրականագիտություն և արձակ/ և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է, Հայաստանի գրողների միության և Հայաստանի թատերական գործիչների միության անդամ : Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am