Չի կարելի երկրի փրկությունը կապել կոնկրետ անձի հետ. Լուսինե Հարոյան

Aravot.am-ի հետ զրույցում Լուսինե Հարոյանը նշեց, որ իրեն վերջապես հնարավորություն է տրվել իր մասնագիտական հմտությունները, գիտելիքները ծառայեցնել ի շահ Հայաստանի: «Ես տուրիզմի ոլորտում եմ աշխատում, եւ այդ ամենն իհարկե, իմ ոլորտում վաղուց անում էի: Մարդկանց հրավիրում էի Հայաստան, ցույց էի տալիս մեր երկիրը, եւ նրանք հիացած էին հեռանում այստեղից: Քաղաքական գործընթացներին մասնակցելիս ինքնանպատակ չէ, որովհետեւ այս ձեւով հնարավոր է լիակատար օգտակար լինել հայրենիքիդ»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչով է տարբերվում իրենց կուսակցությունը մյուսներից, ո՞րն է իր կածիքով իրենց հաղթաթուղթը, ինչ ուժեղ ծրագրային կետեր ունի «Ազգային Առաջընթաց» կուսակցությունը: «Մեր կուսակցությունը ստեղծվել է «Մենք ենք տերը մեր երկրի» շարժման վրա: Ճիշտ է, կուսակցությունը նոր է, բայց բավականին ակտիվ մասնակցել է քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներին: Կուսակցությունն իրեն դիրքավորում է որպես ազգային արժեքների վրա խարսխված սոցիալական ուղղվածության բարեփոխիչ ուժ: Սովորաբար սոցիալական ուղղվածությունը մյուս կուսակցությունների ծրագրում ավելի հետին պլան է մղվում, որովհետեւ բոլորի մոտ այն գիտակցումն է, թե տնտեսությունը կզարգանա, ժողովրդի վիճակն էլ կլավանա: Մինչդեռ ինքն իրեն ոչինչ չի ստացվում: Անգամ տնտեսության առողջացման դեպքում սոցիալական խնդիրներն իրենք իրենց չեն լուծվում: Մենք 2 կետ ենք հստակ առանձնացրել, որոնք շատ կարեւորում ենք` սոցիալական ուղղվածությունը եւ հասարակության իրավագիտակցության բարձրացումն է: Ավտորիտար ռեժիմների պարագայում մարդկանց միշտ ճնշել են, հասցրել են այն վիճակի, որ մարդիկ մտածեն միայն օրվա հացը վաստակելու մասին ու չկարողանան իրավագիտորեն գրագետ լինել: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքով էլ ավտորիտար ռեժիմները կարողացել են պահպանել իրենց իշխանությունը: Միայն իրավագիտորեն գրագետ եւ սոցիալապես ապահով մարդը կարող է լիարժեք մասնակցել քաղաքական բոլոր գործընթացներին: Այդ պատճառով էլ մեր կուսակցության առաջնահերթ երկու կետերը հենց դրանք են»,- հայտնեց Լուսինե Հարոյանը: Նա կարծում է, որ թեեւ Սահմանադրությունը փոփոխվել է, բայց եղածով էլ հնարավոր էր կյանքի կոչել այն դրույթը, որ ժողովուրդն է իշխանության կրողը ու այն չմնար զուտ որպես դրույթ: «Մենք մշակել ենք կոնկրետ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ժողովրդին անմիջականորեն մասնակցել օրենսդիր գործունեությանը եւ վերահսկել: Այստեղ մի շատ կարեւոր պահ կա, որ ես անպայման ուզում եմ շեշտադրել. Մինչեւ այժմ ժողովրդին այնպես են սովորեցրել, որ մարդիկ իրենց եւ ազգային շահերի փրկությունը կապում են կոնկրետ անձերի հետ, ինչը կործանիչ ճանապարհ է: Ժամանակակից քաղաքակիրթ պետությունները վաղուց անցել են այդ ճանապարհը եւ հասկացել են, որ չի կարելի երկրի, ժողովրդի փրկությունը կապել անձի հետ, այն պետք է կապել ճիշտ իրավական համակարգի հետ: Այսինքն, պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որը կունենա այն ֆունկցիոնալությունը, օրենսդրական դաշտը (Սահմանադրությունից մինչեւ տեղային օրենքներ), որի պայմաններում ցանկացած անձ, ով էլ կգա իշխանության, ստիպված կլինի լավ աշխատել: Այս դեպքում երկրի,ժողովրդի փրկությունը կախված կլինի հենց ճիշտ իրավական համակարգից: Կոնկրետ անձը Աստված չէ, յուրաքանչյուր մարդ ունի թերություններ, եւ ոչ ոք չի կարող ստանձնել Մեսիայի դերը»,-համոզված է Լուսինե Հարոյանը:

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am