Հանրապետական կուսակցությունից Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանն ուղերձով դիմել է լոռեցիներին։
«Գաղտնիք չէ, որ Լոռին հանդիսանում է իմ ծննդավայրը, այդ է պատճառը, որ ողջ գործունեությանս ընթացքում հոգով և սրտով մշտապես կապված եմ եղել մարզիս հետ:
Այս տարիների ընթացքում միասին երկար ճանապարհ ենք անցել՝ ունենալով բնականաբար և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ: Մասնագիտական և աշխատանքային գործունեությունս տնտեսական և քաղաքական ոլորտներում հագեցած է եղել բազում ձեռքբերումներով, կուտակածս գիտելիքներն ու փորձը մշտապես ներդրել եմ մարզի և առհասարակ Հայաստանի կայացման, զարգացման և առաջընթացի գործում:
Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիս գործել ողջամտության սահմաններում, առավելագույն լրջությամբ և ուշադրությամբ մոտենալ կայանալիք ընտրություններին, խուսափել ներկայում տիրող իրավիճակի հետևանքով ձևավորված էմոցիոնալ դաշտի ներքո որոշումների ընդունումից, հանգամանորեն ծանոթանալ և վերլուծել յուրաքանչյուր գործչի, թիմի և թեկնածուի գործունեությունը, ծրագրերն ու խոստումները, հնարավորինս խուսափել ձեր դիրքորոշումների վրա անհատների կամ խմբերի ազդեցությունից, մտածել ձեր անձի, ընտանիքի, քաղաքի, մարզի, երկրի և ազգի ներկայի ու ապագայի մասին և կայացնել լավագույն որոշումը: Ի վերջո պետք է գիտակցենք, որ մեր որոշումներով ու գործողություններով ենք կերտում մեր և մեր երկրի ապագան ու պետք է պատասխանատվություն կրենք մեր քայլերի համար՝ փոփոխություններն ու բարելավումները սկսելով մեր իսկ անձից:
Հավատալով և վստահելով յուրաքանչյուրիդ ողջամտությանը և ազատ կամքին՝ առաջիկա ընտրություններում ակնկալում եմ ձեր աջակցությունը:
Եկե՛ք միասին կերտենք պայծառ ապագայով առողջ Հայաստան:
Թո՛ղ հաջողությունն ուղեկից լինի ամենքիս: Բարին ընդ մեզ»,– ասված է Վահրամ Բաղդասարյանի տարածած ուղերձում։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը