Նիկոլ Փաշինյանը շտապում է միս ու արյուն տալ իր «փողոցային» իշխանությանը

Նիկոլ Փաշինյանը շտապում է: Նա շտապում է միս ու արյուն տալ իր «փողոցային»իշխանությանը, որպեսզի ձերբազատվի նույն այդ «փողոցից», քանզի հասկանում է, որ «փողոցով» հեռու չես գնա (գալիս է «փողոցին» «քցելու» ժամանակը): Դրա համար էլ ընտրությունները դեկտեմբերի առաջին տասնօրյակում նշանակվեցին: Ընտրությունները 2019-ի գարնանից 2018-ի ձմեռ տեղափոխելու որոշմանը Նիկոլ Փաշինյանին բերել էր ոչ թե Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի ստացած 80-ից ավելի տոկոսը, այլ ավագանու ընտրություններին չմասնակցողների մեծ քանակը: Ասել է թե՝ արտահերթ ընտրությունները շուտափույթ անցկացնելու համար Փաշինյանին ոգևորել էր ոչ թե հավաքած 81 տոկոսը, այլ վախեցրել չմասնակցածների 57 տոկոսը: Որոշումն, ըստ այդմ, կայացվել է ոչ թե էյֆորիայի, այլ վախի ազդեցության տակ: Փաշինյանը շատ լավ հասկացել էր, որ ավագանու ընտրություններին չմասնակցողները այլընտրանքային ուժի ձևավորման պատվեր են ձևակերպել: Նա հասկացել է, որ ավագանու ընտրության չեկածները այլընտրանք էին փնտրել ու այդ պահին չէին գտել և մնացել էին տանը: Այլընտրանքը չէր գտնվել 2018-ի օգոստոսին, բայց կարող էր գտնվել մինչև 2019-ի մայիսը: Դա կանխելու համար Փաշինյանն առաջ ընկավ, ու ընտրությունները կլինեն դեկտեմբերին: Ով ով է իշխանափոխությունից հետո Դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցող ու չմասնակցող քաղաքական ուժերին կարելի է բաժանել մի քանի խմբի: 1-ին խումբ՝ շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելու կողմնակիցներ և ընտրություններին մասնակցողներ («Քաղաքացիական պայմանագիր», «Սասնա ծռեր») 2-րդ խումբ՝ շուտափույթ արտահերթ ընտրություններին ներքուստ կողմ չլինողներ, բայց արտաքուստ կամ ճարահատյալ կողմ ցույց տվողներ և «սև» չդառնալու վախից Փաշինյանին քծնողներ («Օրինաց երկիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» և այլն), 3-րդ խումբ՝ շուտափույթ արտահերթին դեմ հանդես եկողներ, բայց արտահերթին մասնակցողներ (ՀՀԿ, ՀՅԴ), 4-րդ խումբ՝ արտահերթ ընտրություններ պահանջողներ, բայց ընտրությունները դեկտեմբերին անցակցնելուն դեմ հանդես եկողներ, քանզի չէին արվել օրենսդրական բարեփոխումները և հանրության մի մասը դեռ պատրաստ չէր գիտակցված ընտրության (այս խմբի մեջ են բազմաթիվ առողջ ուժեր, որոնք դեմ էին նախորդ իշխանությանը, ողջունել են ապրիլ-մայիսին տեղի ունեցածը, բայց հասկանալի պատճառներով չեն մասնակցում արտահերթ ընտրություններին), 5-րդ խումբ՝ հեղափոխությանը կողմ հանդես եկողներ, սակայն Նիկոլ Փաշինյանին նախկին իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ մեղադրողներ ու դեկտեմբերի 9-ի ընտրությունները բոյկոտողներ («Ազգային համաձայնություն», «Երկիր Ծիրանի»), 6-րդ խումբ՝ ընտրություններին օլիմպիական սկզբունքով մասնակցողներ ու ճանաչելի դառնալու նպատակ հետապնդողներ, 7-րդ խումբ՝ շուտափույթ արտահերթին կողմ լինողներ, Նիկոլ Փաշինյանին քծնողներ, բայց նեղացածի կեցվածքով ու ծիծաղելի պատճառաբանությամբ ընտրություններին չմասնակցողներ: Քաղաքական իդիոտների վերջաբանը Վերը նշված 7-րդ խմբում գտնվող բոլոր քաղաքական ուժերը պետք է՝ կա՛մ ներողություն խնդրեն հայ ժողովրդից ու դրանից հետո ինքնալուծարվեն, կա՛մ ինքնալուծարվեն առանց ներողության, կա՛մ հայտարարեն, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին և կոչ են անում իրենց կողմնակիցներին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին (այդ հայտարարությունից հետո կրկին ինքնալուծարվելու պարտադիր պայմանով): Քաղաքական իդիոտիզմ է Նիկոլ Փաշինյանի բոլոր, այդ թվում՝ վիճահարույց քայլերին ծափահարելը, այդ ծափահարությունների միջոցով «աչոկ» հավաքելը, Փաշինյանին քծնելով հույս ունենալը, որ դրա արդյունքում կհայտնվես նրա գլխավորած ցուցակում, բայց «ինքնաքցվելուց» հետո նեղացածի կեցվածք ընդունելը և ընտրություններին չմասնակցելը: Պարզապես կապիկություն է օր առաջ արտահերթ ընտրություններ պահանջելը, «սպիտակ»երևալու հաշվարկներ անելը և Փաշինյանի ցուցակում չհայտնվելուց հետո ընտրություններին չմասնակցելու «ատմազկաներ» հորինելը: Քաղաքական պորտաբույծների տեղը աղբանոցում է: Սերժականից նիկոլական դառնալը ընդամենը մեկ «թավշյա» իշխանափոխություն է Դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մասնակցող դաշինքների ու կուսակցությունների ցուցակները սոդոմգոմորային տեսք ունեն: Ռուս մեծ գրող Լերմոնտովիբառերով ասած՝ ամեն ինչ խառնվել է իրար՝ մարդիկ, ձիերը ... Այնպիսի մարդկանց ես այնպիսի ցուցակներում տեսնում, որ համոզվում ես՝ քաղաքականությունը հնագույն մասնագիտության հետ միասին է մտել մարդկության կյանքի մեջ: Բայց պետք է սփոփվել, որ քաղաքականությունը անբարոյականություն է դառնում միայն այն դեպքերում, երբ դրանով զբաղվում են անբարոյականները: Իսկ քաղաքականության մեջ լինում են նաև բարոյական սկզբունքներ ու դա մի օր իր տեղը կգտնի մեր քաղաքական կյանքում: Իսկ առայժմ անհրաժեշտ է փլիսոփայորեն հետևել այս ընտրություններին՝ պատրաստվելով հաջորդ ընտրություններին, որի ժամկետները ստույգությամբ կանխորոշված չեն: 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am