«ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բանակցություններ են ընթանում գազի գնի վերաբերյալ: 2016-ի հուլիսից մինչև այժմ իրենք երկու անգամ գազի սպառման սակագնի նվազեցում են արել։ Թադևոսյանն ընդգծեց, որ սակագնի սպառման մասին որոշումները կայացվում են միջպետական կառավարական համաձայնագրերի շրջանակում, որոնց իրենք չեն մասնակցում։ Չենք մասնակցել և չենք էլ մասնակցելու այդ գործընթացներին։ Դրվածքն է այդպիսին։ Այդ համաձայնությունների հիման վրա մեխանիզմներ և գին է սահմանվում, որը Գազպրոմ և Գազէքսպորտ ընկերությունների համար հիմք է հանդիսանում պայմանագիր կնքելու համար։ Ներկա փուլում ՀՀ ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 2019-ին սպասվում է գազի գնի նվազեցում։
Ամեն ապրանք իր գինն ունի՝ կապված նրանից, թե ինչ որակ և ինչ անվտանգության ապրանք բերելու ցանկություն կա,ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք չի բացառում, որ գինը կարող է նաև բարձրանալ, Թադևոսյանն ասաց.
«Եթե դուք ուզում եք լավ շոր առնել, բացառո՞ւմ եք, որ առնելու եք լավ շորերից և ուզում եք վատ շոր առնել, բացառո՞ւմ եք, որ գինը կէժանանա»։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը