«Իշխանություններին ուզում եմ հիշեցնել, որ զինադադարի հիմքը ոչ թե վերելակում եղած խոսակցություններն են, այլ 1994թ. ստորագրված եռակողմ համաձայնագիրն է». Դավիթ Շահնազարյան

«Ինձ համար անսպասելի չէր, որ ես կլինեմ Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում, թեպետ առաջարկություն ես ստացել եմ կիրակի օրը, բայց այն, ինչ կատարվեց և կատարվում է Հայաստանում, ամենաառաջին օրվանից իմ խորը մտահոգության առիթն է եղել։ Ես նույնիսկ հրապարակայնորեն չեմ թաքցրել, որ այն, ինչ անվանվում է հեղափոխություն, իրականում հեղաշրջում էր։ Ակնհայտ է, որ գործող վարչախումբն այս 6 ամսվա ընթացքում ոչ միայն համարժեք կերպով չի արձագանքել նախկինում եղած թե ներքին, թե արտաքին սպառնալիքներին, այլև բազմապատկել է այն»,- armdaily.am-ի հետ զրույցում ՀՀԿ ցուցակում հայտնվելու իր պատճառների մասին հայտարարեց ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։ Նա հավելեց նաև, որ Հանրապետական կուսակցությանն ինքը միշտ քննադատել է, բայց և չի թաքցրել, որ վերջին 2-3 տարիներին միշտ պաշտպանել և սատարել է ՀՀԿ արտաքին քաղաքականությունը, և դա արել է հրապարակայնորեն։ Բացի դրանից, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը հեղափոխականներ են, պաշտպանել են այս հեղափոխությունը, ինչին ինքն ի սկզբանե դեմ է եղել։ «Ասեմ ավելին, ես մինչ այդ էլ ՀՀԿ ներկայացուցիչներին ասել էի, որ՝ գալու եմ նստեմ ձեր շտաբում ու ձեզ համար աշխատեմ, որովհետև մնացած բոլորը, այսպես կոչված, հեղափոխականներ են։ Ընդունել եմ նրանց ցուցակում լինելու հրավերը, որովհետև Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգները և Արցախի հարցում մասնավորապես ռիսկերն այսօր այնքան մեծ են, ինչքան երբևէ չեն եղել, և ես, որ կանգնած եմ եղել նաև Արցախյան շարժման ակունքներում, անտարբեր մնալ չէի կարող»,- շեշտեց Դ. Շահնազարյանը։ Ըստ նրա՝ Արցախի վերաբերյալ իշխանությունների արած իրարամերժ հայտարարությունները, և ոչ միայն՝ բանակցային գործընթացում, աննախադեպ թուլացրել են մեր դիրքերը։ Խոսքը մասնավորապես այն մասին է, որ ներկայիս իշխանությունները նախկիններից բանակցային գործընթացում, որպես ժառանգություն, 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ստացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցային օրակարգը, որը վերաբերում էր շփման գծում կրակի դադարեցման միջոցառումների դադարեցմանը, և այդ օրակարգն այսօր ուղղակի արդեն կորսված է։ Եվ հիմա, փաստորեն, ներկայիս վարչախումբն առանց այդ հարցը վերականգնելու՝ անցել է բովանդակային բանակցությունների։ «Իշխանություններին ուզում եմ հիշեցնել, որ զինադադարի հիմքը ոչ թե վերելակում եղած խոսակցություններն են, այլ 1994թ. ստորագրված եռակողմ համաձայնագիրն է՝ նաև Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև 1995թ. փետրվարին ստորագրված զինադադարի ամրապնդման միջոցառումների մասին պայմանագիրը։ Հիմա կան ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, որն իսկապես շատ ուրիշ առումներով է ձեռնտու Ադրբեջանին»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am