«Նրանցից ոչ մեկն ընդդիմադիր չէ, կա՛մ վախենում են Նիկոլից, կա՛մ քծնում». Սամվել Նիկոյան

«Հրապարակ» թերթի թղթակիցը զրուցել է ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի հետ։ -Պարոն Նիկոյան, ՀՀԿ-ում ի՞նչ սկզբունքներով կազմեցին ընտրացուցակը, փորձառու հնաբնակներդ հետ եք քաշվել, փոխարենը տասնյակում են Մենուան Հարությունյան, Արտաշեսը Գեղամյան եւ «օտար» այլ անուններ։

-Գիտեք, յուրաքանչյուր քաղաքական ուժ յուրաքանչյուր ընտրությունից առաջ իր ուժերը մոբիլիզացնում է յուրովի։ Կուսակցությունն ըստ էության գտել է մարդկանց այնպիսի խումբ՝ կուսակցության առաջին, միջին եւ հետին մասում, որոնք այս պահին կուսակցության առաջ դրված խնդիրները կարող են լավագույն ձեւով կատարել։ Բայց միեւնույն ժամանակ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ քաղաքական դաշտը, ե՛ւ լրագրողները թող հետեւյալ հետեւությունն անեն․ նշանակություն չունի, որ ես չեմ առաջադրվել, միեւնույն է՝ ավելի մեծ եռանդով, քան որ ես պառլամենտում եմ, պայքարելու եմ այն ամեն ինչի դեմ, ինչ այլանդակություններ որ կատարվում են Հայաստանում։ Պարտադիր չէ, որ ես լինեմ խորհրդարանում, փառք Աստծո, ե՛ւ լրատվության, ե՛ւ քաղաքական դաշտում ես ունեմ որոշակի իմիջ, որը կարող եմ օգտագործել։ Իսկ ՀՀԿ-ն՝ պետք է արձանագրեք, որ այսօր դաշտում միակ ընդդիմադիր ուժն է, մնացածները կա՛մ վախենում են Նիկոլից, կա՛մ քծնում, թեպետ շատերն են հայտարարում իրենց ընդդիմադիր, բայց հետաքրքիր է, որ բոլորը քննադատում են ՀՀԿ-ին, պայքարում ՀՀԿ-ի դեմ, Ապշելու բան է, չէ՞։ Եթե դուք իշխանություն եք կամ ունեք ընտրողների հզոր բանակ, ինչո՞ւ եք շուռ եկել՝ ՀՀԿ-ին քննադատում։
-Ինչո՞ւ․ ունե՞ք հարցի պատասխանը։ -Որովհետեւ նրանցից ոչ մեկն ընդդիմադիր չէ, կա՛մ վախենում են Նիկոլից, կա՛մ քծնում: -Ասացիք, որ կազմվել է ցուցակ, որտեղ թեկնածուները կարող են այս պահին հաղթահարել կուսակցության առջեւ ծառացած խնդիրները։ Ի՞նչ խնդիրներ են դրանք, եւ ի՞նչ չէիք կարող անել Դուք՝ փորձառու ՀՀԿ-ականդ, որը, ենթադրենք, պարոն Գեղամյանը կանի։ -Պետք է ասեմ, որ ես՝ ինքս եմ չմասնակցելու որոշում կայացրել, քանի որ համոզված եմ, որ այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու՝ 1-2 տարի։ Բանն այն է, որ ժողովուրդը սովորեց, թե ինչպես կարելի է արտահերթ ընտրություններ անցկացնել։ -ՀՀԿ-ն պատրաստվում է մեկ-երկու տարի հետո փողո՞ց դուրս գալ, իշխանափոխությո՞ւն անել։ -Ես չեմ ուզում ասել, թե ինչ է պատրաստվում կամ չի պատրաստվում ՀՀԿ-ն, պարզապես կանխատեսում եմ, որ ապագա պառլամենտը երկար ճակատագիր չի կարող ունենալ։ Պառլամենտը սովորեց, թե ինչպես է հնարավոր հակասահմանադրական ճանապարհով պառլամենտական ընտրություններ անցկացնել, ես այս խորհրդարանը համարում եմ ժամանակավոր ու չեմ առաջադրվում, իսկ հաջորդին կառաջադրվեմ։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am