Ընտանեկան բռնություն. ինչո՞ւ կնոջը ծեծելու համար կասկածվող ամուսինը չի ձերբակալվել դեպքի օրը. պարզաբանում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը պարզաբանել է, թե ինչու նոյեմբերի 11–ին չի ձերբակալվել 20-ամյա կնոջը ծեծելու մեջ կասկածվող տղամարդը։ «Վերջին ժամանակներս տարբեր քաղաքացիների կողմից շաhարկվում է բռնություն գործադրած անձի նկատմամբ ոստիկանության կողմից մեղմ վերաբերմունք դրսեւորելու հանգամանքը, ինչը ըստ իրենց նպաստում է այդ բռնությունների շարունակականությանն ու անպատժելիության մթնոլորտի ձեւավորմանը: Մասնավորապես՝ խոսքը գնում է 11.11.2018 թ. քաղ. Ի.Նունուշյանի կողմից կնոջը՝ Ք.Իսկանդարյանին ձեռքով հարվածներ հասցնելու դեպքին, ինչի կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ հետաքննության տեսուչներն անձի ձերբակալում իրականացնում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ կատարելուց հետո նրա փախուստը կանխել: Տվյալ դեպքում ոստիկանության Շենգավիթի բաժնի իրավասու ծառայողների կողմից Ի.Նունուշյանի նկատմամբ ընտանիքում բռնության կանխարգելման ՀՀ օրենքի համաձայն՝ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշման 2 տեսակի սահմանափակում, որը հանցագործության կատարման հնարավորության ռիսկը էապես նվազեցրել է, բացի այդ չի եղել նաեւ փախուստի վտանգ, ինչից ելնելով էլ ձերբակալում չի իրականացվել: Ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպք գտնվում է ՀՀ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում եւ ՀՀ ոստիկանությունը պատրաստակամությամբ իրականացնում է իրեն օրենքով վերապահված գործառույթները՝ ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նելլի Դուրյանը: Ավելի վաղ հայտնել ենք, 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնությունը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել: Հաջորդ օրը 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Դեպքի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում երիտասարդ կնոջ ամուսինը՝ ծնված 1988 թվականին, բացատրություն է տվել դեպքի առնչությամբ։ Կնոջ մահից հետո միայն տղամարդը ձերբակալվել է։

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am