«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող «Արմոն» ընկերությունն այդ ծրագիրն իրականացնելիս բախվել է զավեշտալի իրավիճակի: Ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանը պատմել է, որ իրենք փորձել են Հայաստան կոկորդիլոսի ձու ներկրել, սակայն թույլ չեն տվել, քանի որ ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ դրանք կենդանո՞ւ, թե թռչունի ձվեր են:
«Օրենսդրական կարգով չկա ֆիքսված կոկորդիլոսի ձու, դե պարզ է, որ այս ընթացքում ոչ ոք չի ներկրել, ոչ ոք չգիտի: Ես չեմ մեղադրում ՊԵԿ-ին, որովհետև Հայաստանում սա առաջին դեպքն է, պետք է ճշտեն՝ դա թռչո՞ւն է, թե կենդանի:
... Մինչև այսօր մեզ չեն պատասխանում կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե կենդանի: Հիմա այդ ձուն բերում ենք ի՞նչ օրենքով, ինչպե՞ս ենք անելու: Ձվի սերտիֆիկատ ես ինչպե՞ս բերեմ, կոկորդիլոսին ասեմ՝ ինձ սերտիֆիկատ տուր, որ դու ձո՞ւ ես տալիս: Ախր դա չես բերում, որ շուկայում վաճառես: Այստեղ օրենքների հստակություն չկա, ոչ մեկի մեղքը չէ»,- ասել է նա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը