Ներողն ո՞վ է, Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. «Սասնա ծուռ» Սմբատ Բարսեղյան

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալները ստեղծված իրավիճակում չեն առարկում համաներմանը, թեև համարում են, որ իրացրել են ապստամբելու իրենց իրավունքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, Երևանի ընդհանուր իրավասության  դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում ամբաստանյալների անունից հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։ Գործով անցնող 10 մեղադրյալները հայտարարեցին, որ թեև ընդունում են համաներումը, սակայն առարկում են մեղադրանքի դեմ: Նրանք նշեցին, որ իրենք ապստամբություն են արել, հետևաբար պետք է արդարացվեն: «Ես արել եմ իմ ժողովրդի կամքը, ապստամբել եմ, և էլի եմ ապստամբելու, եթե որևէ մեկը կփորձի նեղացնել իմ ժողովրդին: Ես որևէ բան չեմ արել, որ իր նկատմամբ համաներում կիրառվի, բայց այնուամենայնիվ, համաներման դեմ չեմ առարկի»,- հայտարարեց Արմեն Բիլյանը: Ամբաստանյալ Պավել Մանուկյանը նշեց, որ մինչև այսօր այդպես էլ  չի բացահայտվել այն անձը, ով ՊՊԾ գնդում վիրավորում է հասցրել իրեն և մյուս անձանց: «Ես մնում եմ ապստամբ, բայց տվյալ պահին այլընտրանք չկա, և տեղի ունեցող խեղկատակության պայմաններում այլ  ելք չեմ տեսնում»,- հայտարարեց նա։ Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը նշեց, որ իրենք ազգային –ազատագրական պայքարի շրջանակներում են գործել, և որ համաներումն իրենց համար միջանկյալ լուծում է, որին դեմ չեն: Մյուս բոլոր ամբաստանյալները նույն դիրքորոշումը հայտնեցին։ Սմբատ Բարսեղյանն էլ բավականին վրդովված խոսեց, հայտարարելով, որ սխալ բան չի արել, որ որևէ մեկը ների կամ չների իրեն . «Ներողն ո՞վ ա է. Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը, Փաշինյանը պաշտոնների ա նշանակում եսիմ ում, ովքեր ոչ մաքուր անցյալ ունեն: Թող մի հատ էդ վերանայի»,- ասաց Բարսեղյանը, ապա անդրադառնալով դատարանի այն հարցադրմանը՝ ի վերջո կո՞ղմ է համաներմանը, թե՞ դեմ, վերջինս կտրուկ պատասխանեց. «Թքած ունեմ»:

դիտվել է 513 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am