Դավիթ Շահնազարյանը Նիկոլ Փաշինյանին համարում է «Մարտի 1»-ի հրահրիչ

Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն, ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ի սերժսարգսյանական թևը (մյուսները կա՛մ անաղմուկ հեռացել են, կա՛մ հանգրվանել են Նիկոլ Փաշինյանի շրջակայքում, կա՛մ չեն մասնակցում ընտրություններին ու շուտով դուրս կգան ՀՀԿ-ից՝ ստեղծելով նոր կուսակցություն) որոշում է կայացրել մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: Որոշման կայացման նիստից հետո ՀՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել էր որպես 2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերի հրահրիչ: «Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին:Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր, ՀՀ վարչապետը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները և իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետևանքների ծանրությունը: Սակայն հանրությանը դա ներկայացվեց որպես ցուցարարների դեմ ուժ կիրառելու սպառնալիք, թեև հետագա գործողությունները, ինչպես նաև ապրիլի 22-ի հանդիպմանը նախորդած օրերին իրավապահների քայլերը հստակ ցույց տվեցին, որ իշխանությունները չունեին նման ծրագրեր և նպատակներ»,-մասնավորապես նշված էր հայտարարությունում: Այն, որ ՀՀԿ-ն «Մարտի 1»-ի հրահրիչ է ներկայացնում Փաշինյանին, հասկանալի է, քանի որ և՛ 2008-ին, և՛ 2018-ին ՀՀԿ-ն ու Փաշինյանը բարիկադի տարբեր կողմերում էին ու են: Բայց որ Դավիթ Շահնազարյանն է համարում Փաշինյանին «Մարտի 1»-ի հրահրիչ, առնվազն հարցեր են առաջանում: Բանն այն է, որ Դավիթ Շահնազարյանը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, այսինքն՝ Փաշինյանի հետ բարիկադի հակաիշխանական հատվածում էր: Գոնե ֆորմալ առումով դա այդպես էր: 2008-ից հետո Շահնազարյանը երբևէ չի խոսել այն մասին, որ Փաշինյանը «Մարտի 1»-ի հրահրիչ է: Բայց հիմա, փաստորեն, համակարծիք է ՀՀԿ-ի հետ «Մարտի 1»-ի ու Փաշինյանի դերակատարության մասով: Եթե համակարծիք չլիներ, ապա չէր հայտնվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր: 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am