Ի՞նչ խնդիր է լուծում Դավիթ Տոնոյանը

Մեզանում ընդունված խաղի կանոնների համաձայն՝ բանակի վերաբերյալ ասվել ու գրվել է միայն լավը: Կամ՝ ոչինչ: Ճիշտ է դա, թե ոչ, այլ խոսակցության թեմա է: Ապրիլյան պատերազմից հետո այդ խաղի կանոնը մի փոքր վերանայվեց: Բանակի հասցեին հնչեցին որոշ քննադատական գնահատականներ: Իսկ հեղափոխությունից հետո տեղի ունեցած որոշ գործընթացներ այնպիսի տպավորություն են ստեղծում, որ բարձր մակարդակով խնդիր է դրված վարկաբեկել Ղարաբաղյան պատերազմի հետ կապ ունեցող բարձրաստիճան զինվորականությանը: Միգուցե դա սխալ տպավորություն է, բայց, ամեն դեպքում, կա այդպիսի տպավորություն: Մենք չենք ուզում խաղալ նոր կանոններով ու գտնում ենք, որ մեր բանակը ՀՀ-ի ու Արցախի անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորն է ու պատվով է կատարում այդ դերը, իսկ մեր զինվորականներն արժանի են հանրային հոգացությանն ու բարձր գնահատականին, բայց կան բաներ, որոնց, թերևս, արժե անդրադառնալ գոնե հարցադրումների մակարդակով: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օրերս անդրադարձել էր Նախիջևանի կողմից ադրբեջանական դիրքերի տեղաշարժին ու փաստացի չէր հերքել, որ Զանգակատունհամայնքի ուղղությամբ անվտանգության խնդիրներ կան: Տոնոյանը մի կողմից ասում է, որ խնդիր չկա, բայց մյուս կողմից էլ ասում է, որ իրենք միջազգային կառույցներին տեղեկացրել են Նախիջևանի ուղղությամբ խնդրի մասին: Հարց է առաջանում, որ եթե խնդիր չկա, ապա ինչո՞ւ են դիմել միջազգային կառույցներին: Տոնոյանը հայտարարում է, որ ադրբեջանական կողմն էլ ունի այնպիսի խնդիրներ, որոնք ունեն Զանգակատան բնակիչները և սրտնեղում է, որ ադրբեջանական կողմը չի բարձրաձայնում այդ մասին, իսկ ահա մեր համայնքի ղեկավարն ու լրագրողները խոսում են այդ մասին: Այսինքն չխոսե՞նք խնդրի մասին: Հետաքրքիր մոտեցում է: Տոնոյանը մեկ այլ հայտարարություն էլ է արել ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ հայկական բանակը շուտով համալրվելու է թանկարժեք կործանիչ ինքնաթիռներով: Վատ չէ, իհարկե, որ մեր բանակը համալրվում է ժամանակակից հարձակողական ինքնաթիռով, բայց հարց է առաջանում, թե արդյոք կործանիչները գնելուց առաջ ուսումնասիրվե՞լ է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության համակարգը: Արդյոք այդ ինքնաթիռները կարո՞ղ են մուտք գործել Ադրբեջանի տարածք ու կատարել մարտական առաջադրանք: Արդյոք հաշվի առնվե՞լ են մեր տեղանքի ու ռազմական թատերաբեմի առանձնահատկությունները: Միգուցե մեզ ա՞յլ զինատեսակներ են պետք, որպեսզի առաջին հերթին պաշտպանենք մեր գյուղերն ու քաղաքները հակառակորդի հարձակումներից ու հետո կարողանանք ենթադրյալ մարտը տեղափոխել Ադրբեջանի տարածք: Սրանք հարցեր են, որոնք մասնագիտական պատասխաններ են պահանջում և որոնց լուծումից է կախված մեր անվտանգության մակարդակը: 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am