Լրագրողները՝ պատգամավորի թեկնածուներ. ովքե՞ր են ընդունել քաղաքականությամբ զբաղվելու առաջարկը

Պատգամավորի թեկնածուներ՝ հիմնականում իշխող «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: Մասնավորապես, «Ազատություն» TV-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանն առաջադրվելու է Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքով: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ նաև դիմում է գրել, որպեսզի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Հարցին՝ ու՞մից է առաջադրվելու առաջարկ ստացել, Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց տեղեկությունները ճշտել կուսակցության մամուլի ծառայությունից: ՔՊ-ից, սակայն, առաջարկում են սպասել ցուցակների պաշտոնական հրապարակմանը: Factor.am-ի տեղեկություններով՝ Սիսակ Գաբրիելյանը լինելու է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում, ինչպես նաև առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով՝ թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է լինելու նաև «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը: Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Գեղարքունիքի մարզում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Թագուհի Թովմասյանը: Մեր հարցին, թե ումից է ստացել առաջարկը, վերջինս պատասխանեց, որ ՔՊ-ից և հայտնեց, որ զբաղեցնելու է համամասնական ցուցակի 68-րդ տեղը։ Ի դեպ, մեր հարցին ի պատասխան՝ Թովմասյանը նշեց, որ կուսակցությանն անդամագրվելու պահանջ չի եղել: «Իմ քայլը» դաշինքով է առաջադրվում նաեւ «Հանրային» Հ/Ը-ի լրատվական ծրագրերի ղեկավար Վահագն Թևոսյանը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում: Նա միաժամանակ նշել է, որ չգիտի, թե համամասնական ցուցակի որ տեղում է։ Այս ցուցակում է լինելու նաեւ «Հայկական ժամանակ»-ի տնօրեն Հայկ Գևորգյանը: Տեղեկություններ կան, որ «Ժամանակ» թերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը ևս առաջադրվելու է, բայց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով: Այս տեղեկությունը, սակայն, ճշտել չհաջողվեց։ «Փաստ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանն էլ լինելու է ԲՀԿ ցուցակում: Նա ռեյտինգայինով առաջադրվելու է Տավուշի մարզում: Իսկ ահա ՀՅԴ ցուցակով էլ առաջադրվելու է «Երկիր Մեդիա» ՀԸ-ի լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը: Նա ռեյտինգային թեկնածու է լինելու Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք և Ավան համայնքներն ընդգրկող ընտրատարածքներում։ Նշենք, որ վաղը ժամը 18:00-ին ավարտվում է նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Դեկտեմբերի 8-ը լռության, իսկ 9-ը ընտրության օրն է:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am