Արայիկ Հարությունյանը մեծագույն հաճույքով կազատվեր ռեկտորների մեծ մասից, բայց ռեկտորների թեկնածուներ չունեն

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը բավական բարդ խնդրի առջև է կանգնել՝ կապված բուհերի ռեկտորների հետ: Հարցն այն է, որ նախարար Արայիկ Հարությունյանը մեծագույն հաճույքով կազատվեր ռեկտորների մեծ մասից, առաջին հերթին՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանից: Սակայն դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Մեր տեղեկություններով, առաջնային խնդիրը ոչ այնքան ռեկտորների՝ իրենց աթոռներից կառչած լինելու հանգամանքն է, որքան համապատասխան փոխարինողներ գտնելու դժվարությունը: Դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցողները քիչ չեն, սակայն «խանգարում» է երկու այլ գործոն, ավելի ստույգ՝ դրանց համադրությունը: Խոսքը ղեկավար աշխատանքի առնվազն երեք տարվա ստաժի մասին է մի կողմից, և վստահելի լինելու հանգամանքի մասին է՝ մյուս կողմից: Մեր աղբյուրները պնդում են, որ բավական բարդ է այս բոլոր հանգամանքների համադրումը: Գիտական աստիճանի, գիտական կոչման ու ղեկավարման երեք տարվա փորձ ունեցողներ, անշուշտ, կան, սակայն նրանց մի մասի անունները ևս ասոցացվում են նախկինների ու նախկին համակարգի արատավոր երևույթների հետ, ընդ որում՝ երբեմն ավելի շատ, քան գործող ռեկտորների մեծ մասինը: Եվ հետո, գրեթե անհնար է դարձել նրանց մեջ գտնել, այսպես ասած, լիարժեք վստահելիների: Կոնսերվատորիայի ու թատերականի խնդիրը, կարծես, գոնե ժամանակավոր լուծվեց, սակայն մյուս բուհերի առումով սպասողական վիճակ է: Մեր տեղեկություններով, նշյալ խնդիրներն են խոչընդոտում նաև Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընտրության հարցը»:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am