Ադրբեջանն առաջ է քաշում ուժերը նախիջևանյան առաջնագծում. Bellingcat (լուսանկար)

«Պլանետ լաբս»-ի վերջին արբանյակային նկարները ցույց են տալիս Ադրբեջանի զինված ուժերի ընթացիկ ինժեներական աշխատանքներ նախիջևանյան սահմանի այն հատվածում, որը ինչ-որ ժամանակ համարվում էր չեզոք տարածք, գրում է Bellingcat-ը: Նախիջևանի սահմանի ուղղությամբ այս տեղաշարժերը, որոնցից մեկը մանրամասն նկարագրված է վերոնշյալ նկարներում և այլ հաշվետվություններում, եղել են պատերազմի ավարտից հետո ամենախոշոր տարածքի գրավումները: Հայաստանը նույնպես օգտագործել է նոր բարձունքներ գրավելու այդ մարտավարությունը 2012թ և 2014-2015թթ., սակայն վերջին «Պլանետ լաբս»-ի տրամադրած նկարները ցույց են տալիս, որ տարածաշրջանում վերջին տասը տարվա դիրքային պայքարից հետո այժմ Ադրբեջանը գտնվում է ավելի բարենպաստ դիրքերում, քան Հայաստանը: Այս մասին հայտնում է  aravot.am-ը: Ադրբեջանի նպատակը տարածաշրջանում իր դիրքերի բարելավման ուղղությամբ, ներառյալ ճանապարհների կառուցման և հայկական խրամատներին մոտենալու ուղղությամբ կատարված ինժեներական աշխատանքները, կարող է հանգեցնել երկրորդ ռազմագծում նոր բախման: Ավելի վաղ Բելլինքքաթը հայտնել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական ներկայությունը: Razm.info-ի վերլուծաբան Հայկ Խաչիկյանն ավելի վաղ «Ի՞նչ է կատարվում Նախիջևանում» վերլուծության մեջ առանձնացրել էր ինժեներական աշխատանքների երեք բաժին, որոնք, Խաչիկյանի խոսքով, հանգեցրել են սահմանամերձ գոտում Ադրբեջանի առաջխաղացմանը «միայն ներխուժում չեզոք գոտի»: Չնայած տարածքը չի համարվում Հայաստանի մաս, դա կարող է ունենալ ավելի լուրջ հետևանքներ, քանի որ Հայաստանի հիմնական ճանապարհները ներկայում գտնվում են հնարավոր ուղիղ հարձակման վտանգի տակ: «Պլանետ լաբս»-ի նոր արբանյակային նկարները պատկերացում են տալիս Ադրբեջանի կողմից Նախիջևանի սահմանի երկայնքով բարենպաստ դիրքերի գրավման մասին: Ուսումնասիրելով 2018թ. մայիսից կատարված արբանյակային լուսանկարները և Խաչիկյանի վերլուծությունը՝ պարզ է դառնում, որ Ադրբեջանն ավելի է մոտեցել ոչ պաշտոնական սահմանազատման գծին այն ճանապարհների հատվածում, որոնք կառուցվել են մոտավորապես այս տարվա մայիսին: Արփա գետից դեպի հյուսիս-արևմուտք գտնվող սարը, որը ներկայում միանում է Խաչիկյանի հոդվածում նշված ճանապարհներին, 2018թ. մայիսին ամբողջությամբ գրավված չէր ադրբեջանական ուժերի կողմից:Սակայն «Պլանետ լաբս»-ի թարմ լուսանկարները, որոնցում երևում են նոր ճանապարհներ, ցույց են տալիս, որ սարը հիմա գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ամռան և վաղ աշնան ընթացքում Ադրբեջանը փոխադրել է զորքերը այս նոր դիրքերում՝ սարի երկայնքով, որը վերահսկում է այս տարածաշրջանում Հայաստանի պաշտպանության առաջին գիծը և կենսական նշանակություն ունեցող հայկական ռազմական ճանապարհը: Տարածաշրջանի արբանյակային լուսանկարները վկայում են, որ ոչ այնքան կարևոր մարտավարական նշանակություն ունեցող այդ բարձունքը որոշ ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել է 2018թ օգոստոսին կամ սեպտեմբերին: Բացի դրանից, Ադրբեջանը կառուցել է նոր խրամատներ, և ունի դեպի հայկական կողմ տանող ճանապարհներ: Արբանյակային լուսանկարներում նաև երևում է, որ Ադրբեջանը կառուցել է նոր ճանապարհներ դեպի անանուն մարտավարական կետեր այն սարերի երկայնքով, որոնք տանում են դեպի Հայաստան և ռազմագիծ: Սա նկատի ունենալով և հաշվի առնելով հակադիր խրամատներով լեռնային տեղանքը՝ հավանական է, որ կշարունակվեն նոր խրամատների և ճանապարհների կառուցումը և, հնարավոր է, կհանգեցնի դեպի հարավ հայկական դիրքերի տեղաշարժին: Այդ քայլը կարող է Հայաստանին դրդել լքել պաշտպանության գիծը՝ խոցելիության պատճառով: Փաստացի, մեկ նման դիրք, հնարավոր է, հայկական կողմն արդեն թողել է ադրբեջանական նոր զորաշարժերի պատճառով: Իրադարձությունների այս շրջադարձը կարող է նոր սպառնալիքի վերածվել, երբ գրավված չեզոք տարածքը վտանգ է ներկայացնում հայկական ենթակառուցվածքների և գյուղերի համար, ինչպես նաև հարց է բարձրացնում սահմանային տարածքների ռազմականացման հետ կապված Ադրբեջանի հետագա ծրագրերի մասին: Քանի դեռ, երբ երկու երկրները ուժեր են կուտակում Նախիջևանի սահմանային շրջաններում, բարենպաստ դիրքեր գրավելու Ադրբեջանի վերջին շարունակական փորձերը կարող են բորբոքել երկու կովկասյան պետությունների միջև սառեցված հակամարտությունը, եզրափակում է Bellingcat-ի հոդվածագիրը:  

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am