Հիմա մենք խրախուսում ենք, որ աշխատողը չաշխատի.Փաշինյանի պատասխանը՝ Ուրիխանյանին (video)

  ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկմանը , պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից  հետաքրքրվեց բժիշկների, հրշեջների, դասախոսների և պետական համակարգում շատ աշխատողների աշխատավարձերի բարձրացման հնարավորությամբ: «Պետական համակարգում աշխատողների թվաքանակի, նրանց համահարթ վարձատրման հետ կապված խնդիրներ ենք  տեսնում: Չենք  գնալու կույր օպտիմալացումների և կրճատումների ճանապարհով:Դա մեր նպատակադրումն է, որին  հասնելու ենք: Սրա համար կա երկու գործիքակազմ, մեկը բյուջեի եկամուտների բարձրացումն է, մյուսը` հասկանալը, թե ինչ է տեղի ունենում այդ համակարգերում: Մեր պետական կառավարման համակարգում կա աբսուրդ տրամաբանություն, որ բոլորին վճարում ենք նույն կերպ համահարթ: Նույն նախարարության երկու աշխատակիցներից  մեկը միգուցե շատ աշխատանք է անում, մյուսը` ոչինչ, սակայն մենք երկուսին տալիս ենք նույն աշխատավարձը: Հիմա մենք խրախուսում ենք, որ աշխատողը չաշխատի: Այսօր հանրակրթության ոլորտի շատ աշխատողներ ստանում են ավելի քիչ, քան նախատեսված է օրենքով: Դրա պատճառն այն է, որ ունենք նախատեսած հաստիքների թվից ավելի աշխատողներ` տասը հազարից ավելի մարդ: Եթե ասենք, որ աշխատավարձը բարձրացնում ենք հազար դրամով, դե ֆակտո աշխատավարձերի էական բարձրացում և որակի բարձրացում չենք ունենալու:  Սակայն մյուս կողմից՝ ուզում եմ ասել, որ մենք չենք գնալու կույր օպտիմալացումների, կրճատումների: Պետք է այս գործընթացն անենք մաքսիմալ այնպես, որ ցնցումներ չառաջանան: Մենք մի կողմից պետք է այլ դաշտերում հնարավորություններ ստեղծենք, որպեսզի մարդկանց քաջալերենք դրանցից օգտվել և տասնյակ տարիներ կառչած չմնալ 70 000 դրամ աշխատավարձից»,-ասաց Փաշինյանը: «Նախարարություններում կան բազմաթիվ դեպքեր, երբ բաժինն ունի երկու աշխատող` բաժնի ղեկավար և տեղակալ: Իրավապահ համակարգում կան դեպքեր, երբ կա վաշտի հրամանատար, հրամանատարի տեղակալ, սակայն վաշտ չկա:  Մենք պետք է հասկանանք` մեր պետական կառավարման համակարգն արդյոք այնպիսի՞ն է, ինչպիսի պիտի լինի, որպեսզի աշխատավարձ բարձրացնելը ոչ միայն նշանակի մարդուն ավելի գումար տալ, այլ նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am