ՀՀԿ-ն ընդդիմություն չէ, չի եղել ու չի կարող լինել.Ալեն Սիմոնյան

«Նախկին ընտրությունների ձևով ընտրություններ այլևս երբեք չեն լինելու: Ընտրախախտումների դեպքում զանգահարե՛ք ոստիկանություն, որովհետև ոստիկանը մերն է, և կարևորը քաղաքական կամքն է, իսկ քաղաքական կամք կա, և որևէ մեկը չի փորձելու, ինչպես Երևան քաղաքի ընտրություններում, ընտրությունների վրա ազդեցություն ունենալ: Եթե ինչ- որ մեկը, այնուամենայնիվ, չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում , կստանա օրենքով նախատեսվելիք պատիժ: Ինչ վերաբերում է իմ գործընկեր պարոն Աշոտյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի ուսապարկը, գլխարկը, եթե լինեն առաջադրված, մենք, միևնույն է, ձայներ կստանանք, պետք է ասեմ, հարգելի՛ պարոն Աշոտյան, ես և Արարատ Միրզոյանը այստեղ հայտնվել ենք ռեյտինգային համակարգով Ձեր իշխանության կողմից կազմակերպված ընտրությունների ժամանակ: Այն ժամանակ, երբ չկային մեդիաներ, երբ կային այն մտավախությունները, որոնց մասին խոսեցին իմ գործընկերները, և վստահեցնում եմ Ձեզ՝ մենք շատ շուտով կտեսնենք, թե որքան ձայն կհավաքեք Դուք՝ որպես ընդդիմություն, նույն 4-րդ ընտրատարածքում»,-ԱԺ հայտարարությունների ժամին նշեց պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Կարող եմ ուրախացնել Ձեզ, հարգելի՛ ընտրողներ, հարգելի՛ պարոն Աշոտյան, ես նույնպես առաջադրվելու եմ 4-րդ ընտրատեղամասում ՝ Նուբարաշեն, Մարաշ տարածքներում և կտեսնենք՝ որքան ձայն կհավաքի իրեն ընդդիմություն հայտարարած ՀՀԿ-ն: Ես չեմ  կարող ընդունել, որ ՀՀԿ կարող է այսօր ընդդիմություն լինել: ՀՀԿ-ն ընդդիմություն չէ, չի եղել ու չի կարող լինել: Սերժ Սարգսյանը չի կարող ընդդիմություն լինել, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ղեկավարն է, և ներողություն եմ խնդրում, բայց շատ-շատերը, եթե ոչ մեծամասնությունը, չեն ճանաչում ու չգիտեն հայ ժողովրդի ցավերը, խնդիրները, որովհետև իրենք այդ մարդկանց հետ չեն շփվել: Միգուցե անհատական գործիչներ իրենց ներդրումն ունեցել են և ինչ-որ ձևով շփում ունեցել են, բայց ՀՀԿ կուսակցությունը, ՀՀԿ կուսակցության ղեկավարը, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ համարներն այդ մարդիկ հայ ժողովրդին չեն ճանաչում, չգիտեն այդ մարդկանց խնդիրները և ընդդիմություն չեն կարող դառնալ ուղղակի քննադատելով: Պետք է իմանաս, թե այդ մարդն ինչ խնդիր ունի, որ ներկայացնես այն, ուստի ՀՀԿ-ն կարող է ընդդիմություն դառնալ 5-10-15 տարի հետո»,-եզրափակեց նա:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am