Քաղաքապետը՝ կարմիր գծերի վերացման մասին

  ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը կարմիր գծերին անդրադառնալով՝   ասաց, որ նախ անհասկանալի է դրանց տրամաբանությունը` բացի բյուջեն լցնելու նպատակից: Նա կոչ արեց կամ վերացնել կարմիր գծերի համակարգը կամ հարցը վերանայել: Նա նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին և կոչ արեց բոլորին դեմ քվեարկել: «Առավել ևս, որ «Իմ քայլը» դաշինքից տեսնում եմ բազմաթիվ մարդկանց, որոնք ժամանակին շատ թեժ պայքարել են կարմիր գծերի դեմ»,-ասաց նա և նշեց, որ խոսքը երևույթի մասին է: Հայկ Մարությանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունում այս մասին քննարկում են ունեցել և առաջարկել են, որ օր առաջ մշակվի մեխանիզմ, որը կգործի 2019 թվականից: «Դա Երևանի ամբողջ կայանման համակարգը պետք է համակարգի: Այդ մեխանիզմը պետք է քննարկել այլ խմբակցությունների հետ և գալ ընդհանուր որոշման: Վստահ եմ, որ այդ որոշումը կթեթևացնի քաղաքը և ճիշտ, կոնկրետ լուծումներ կտա այս հարցում»,-ասաց նա: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ եթե տան հնարավորություն այդ տնտեսվարողին տրամադրելու կայանտեղին, ապա այն ծառայացնելու է իր հյուրերի համար, իսկ եթե դա տեղի չունենա, այսպես թե այնպես տուրիստական ավտոբուսը կանգնելու է երթևեկելու գծի վրա, իսկ այդ փողոցը բավականին նեղ է, ծածկելու է տարածքը և առաջացնելու է խցանում: «Հասկանալի է նաև, որ մենք չենք տալիս ծառայողական կայանատեղի այդ հյուրանոցի տնօրենի կայանման համար, տվյալ դեպքում ձեռներեցությանը հարմար պայմաններ ստեղծելու մասին է խոսքը»,-ասաց նա: Արման Աբովյանը արձագանքեց, որ հյուրանոցի տնօրինությունը ևս կկանգնեցնի իրենց մեքենաները: «Ի՞նչ է, զանգահարել են Ձեզ ասե՞լ են, որ չեն կանգնացնելու»,-հարցրեց նա, իսկ Դավիթ Խաժակյանն ասաց, որ բնականաբար իրեն չեն զանգահարել: «Երբ քննարկում ենք «Մուլտի կոնցեռնին» վերաբերող հարցերը, վստահ եմ, որ արձագանքներ չենք ունենալու, և շահերի բախման այլ դաշտ չեք ունենալու»,-ասաց նա Արման Աբովյանը նշեց, որ հասկանում է՝ ընտրություններ են գալիս: Ինչ վերաբերում է «Մուլտի կոնցեռնին», ապա յուրաքանչյուր տնտեսվարողին, ում իրավունքները ոտնահարվեն, բարձրացվելու են: Այսպիսով որոշումը ընդունվեց `36 կողմ, 9 դեմ և 12 ձեռնպահ ձայներով:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am