Քալիֆորնիայի հրդեհը խոշորագույնն է նահանգի պատմության մեջ
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում բռնկված հրդեհներն արդեն խլել են 25 մարդու կյանք: Ավելի վաղ հայտարարել էր 9 զոհի մասին: Զոհերի մարմինները հայտնաբերվել են այրված մեքենայի ներսում, ինչպես նաև՝ տներում ու փողոցներում: Մարդիկ չեն հասցրել փրկվել կրակից շտապ տարհանման ժամանակ: Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած: Այրվել է մի քանի հազար շենք-շինություն: Այս հրդեհը ճանաչվել է խոշորագույնը նահանգի պատմության մեջ:
