Արտառոց դեպք. Հայտնաբերվել են մի ընտանիքի ինն անդամների, ներառյալ երեխաների մարմինները
Իտալիայում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 30-ի: Նշենք, որ տեղական իշխանությունները հայտնել էին, որ իցիլիայում հայտնաբերվել են մի ընտանիքի ինն անդամների, ներառյալ մեկ, երկու եւ տասնհինգ տարեկան երեխաների մարմիններ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը
Նրանց տունը քշել-տարել է ափերից դուրս եկած գետը, երեք հոգու հաջողվել է փրկվել՝ բարձրանալով ծառի վրա: Ողբերգության վայր ժամանած Սիցիլիայի դատախազ Ամբրոգիո Կարտոսիոն իրադրությունը որակել է որպես «կատարյալ աղետ»:
