Սաուդան Արաբիայում դաժան հետապնդումներ կան այլախոհների հանդեպ...
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը եւ եւս 100 համաշխարհային մեծության մշակույթի գործիչներ, լրագրողներ ամբողջ աշխարհից բաց նամակով դիմել են ՄԱԿ Գլխավոր քարտուղարին` խնդրելով սկսել միջազգային հետաքննություն սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության հետ կապված։ «Երեւելի լրագրողի ու մեկնաբանի սպանությունը այլ պետության տարածքում հանդիսանում է մարդու իրավունքների լրջագույն խախտում եւ ահագնացող ահազանգ այն բանի, որ Սաուդան Արաբիայում դաժան հետապնդումներ կան այլախոհների հանդեպ... Վերջին տարիներին հաճախակիացել են գրողների, լրագրողների ու քրիստոնյաների հանդեպ քրեական հետապնդումները, ինչը հանդիսանում ենք ինքնարտահայտման ոտնահարում»։
