Թրամփը կչեղարկի ներգաղթյալների երեխաների համար ծննդյան փաստով քաղաքացիություն ստանալու իրավունքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է փոփոխություններ կատարել քաղաքացիության մասին օրենքում, որի համաձայն՝ Միացյալ Նահանգների տարածքում ծնված ներգաղթյալների երեխաներն այլևս չեն կարողանա ամերիկյան քաղաքացիություն ստանալ: Այս մասին Թրամփն ասել է HBO-ի հետ զրույցում: «Գիտե՞ք ինչ: Դա մեզ պետք չէ»,- ասել է նա: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքն այդ որոշումը կարող է ընդունել «սեփական հրամանագրով»: Նա նաև «ծիծաղելի» է անվանել իրավիճակը, երբ ամերիկյան քաղաքացիություն չունեցող անձը մեկնում է ԱՄՆ, երեխաներ ունենում, և նրանք ավտոմատ դառնում են ԱՄՆ քաղաքացի:
