Էրդողանն անցել է սպառնալիքների
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը կարող են մի օր անսպասելի հայտնվել սիրիական Մանբիջում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Մի գիշեր շատ անսպասելի կարող ենք հայտնվել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը հայտնել է նաև, որ Մանբիջի հետ կապված ծրագիրն արդեն քննարկված և հստակեցված է, և իրենք մոտ ապագայում կարող են գործողությունների անցնել:
