Պայթյուններ` Քաբուլի ընտրատեղամասերում
Առնվազն 3 պայթյուն է որոտացել այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, որտեղ անցկացվում են երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները, հաղորդում է РИА Новости-ն: Նշվում է, որ ընտրական գործընթացին պայթյունները չեն ազդի: Ընտրությունների հետ կապված խաղաղ բնակիչների հասցեին ավելի վաղ սպառնալիքներ էր հնչեցրել «Թալիբան» ծայրահեղական շարժումը: Փորձագետների խոսքով՝ ընտրություններին քիչ թվով մարդիկ կմասնակցեն անվտանգության պատճառով:
