Թրամփի փաստաբանները Ռուսաստանին վերաբերող հետաքննության շրջանակներում հարցերի պատասխաններ են պատրաստում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները պատասխաններ են պատրաստում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության շրջանակներում, որը վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրին: Մյուլլերը եւ Թրամփի իրավաբանական թիմը ամիսներ շարունակ բանակցություններ են վարել այն մասին, թե արդյոք նախագահը հետաքննության շրջանակնմերում կպատասխանի հարցերի: Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին սեպտեմբերին հայտարարել էր, որ Մյուլերը ցանկանում է, որ ամերիկացի առաջնորդը հարցերին գրավոր պատասխաննելուց հետո համաձայնի անձնական հարցազրույցին: Նախագահի փաստաբանները դեմ են:
