Շատ լավ տեսլական կա, բայց նույնիսկ կադրային հարցերը դեռ ավարտին չեն հասցվել

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հոկտեմբերի 7–ին Արմեն Գյուլբուդաղյանցին հաստատեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Նոր մարզչի, ինչպես նաև ՀՖՖ նոր կազմից ունեցած սպասելիքների շուրջ զրուցել ենք FAF հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ:

«Ընդհանուր առմամբ, բոլորիս ցանկությունն է մեր հավաքականի ղեկին արտերկրից բարձրակարգ մարզչի տեսնել: Այդ հարցով մենք պահանջներ էինք դրել դեռևս Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարման տարիներին, սակայն այն ժամանակ ասվում էր, որ գումար չկա, նպատակահարմար չէ: Այս անգամ ասվում է, որ նպատակահարմար է, պետք է…»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ս. Ջանջոյանը:
Նշենք, որ ՀՖՖ–ն նաև բանակցել է մի շարք արտասահմանցի մարզիչների հետ, նրանցից երկուսը համաձայնել են գալ Հայաստան և, ծանոթանալով իրավիճակին, դիտելով հավաքականի մասնակցությամբ վերջին խաղերը, երկուսն էլ եկել են այն եզրակացության, որ պատրաստ չեն մինչև գալիք հանդիպումները մնացած կարճ ժամանակահատվածում գլխավորել ազգային հավաքականը: FAF հիմնադիր անդամն ընդգծեց, որ իր կարծիքով՝ այս առումով ընտրված ժամանակահատվածն էր սխալ: «Ի սկզբանե պարզ էր, որ կարճ ժամանակահատվածում շատ բարդ է լինելու լուրջ մարզչի հետ ինչ–որ ընդհանուր հայտարարի գալը: Այն էլ, կարելի է ասել, կիսաձախողված ինչ–որ մրցաշրջանում: Այս իրավիճակում Արմեն Գյուլբուդաղյանցի տարբերկը լավագույններից կամ հենց լավագույնն էր: Ըստ իս՝ նրան պետք էր ավելի շուտ նշանակել և հույսը չդնել արտերկրից մարզչի վրա: Ճիշտ է, շատ բան չի փոխվել, բայց այս փուլում ի սկզբանե պետք չէր ընկնել արտերկրում մարզչի փնտրտուքների հետևից»,–ասաց նա՝ հավելելով, որ այս փուլում մրցաշրջանի ավարտից, առկա արդյունքներից հետո միայն կարելի էր մտածել դրսից մարզչի մասին: Իսկ թե որո՞նք ենք ըստ Ս. Ջանջոյանի ՀՖՖ նոր կազմի առջև ծառացած առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը, մեր զրուցակիցը նշեց. «Նախ պետք է սկսել այնտեղից, որ մենք, մեծ հաշվով, ՀՖՖ–ի կողմից զարգացման ծրագիր չենք տեսել: Ես ինքս գիտեմ, որ զարգացման բավականին շատ լավ ծրագիր, տեսլական կա, բայց ՀՖՖ–ն, օրինակ, կադրային հարցերը դեռ ավարտին չի հասցրել՝ ընթացքի մեջ է: Մեծ հաշվով՝ սպասում ենք այդ ծրագրին, որ լայն ֆուտբոլասեր հասարակությունը կարողանա քննարկել, մոտալուտ ապագայի առումով ինչ–որ բաներ տեսնել ու հասկանալ, թե ֆեդերացիան ինչի՞ շնորհիվ է զարգացնելու: Հույս ունեմ, որ այս խաղերից հետո, երբ մի քիչ թեթևություն կլինի, ՀՖՖ–ն կներկայացնի զարգացման ծրագիրը և արդեն կհասնի ֆուտբոլը զարգացնելու հարցին՝ լծվելով փոփոխություններ անելու գործին: Ճիշտ է, շատ ենք խոսում ազգային հավաքականի, մարզչի մասին, բայց բազմաթիվ հարցեր, խնդիրներ ու բացթողումներ կան, որոնք պետք է լուծվեն և տրվեն պատասխաններ: Վստահ եմ, որ առաջիկայում այդ պատասխանները կունենանք: Կարևոր են նաև մանկապատանեկան, մարզային ֆուտբոլի զարգացման ու մասսայականացման հարցերը: Բացի այդ՝ նոր մարզիչներ են նշանակվել, որոնց նշանակումը բոլորիս չէ, որ բավարարում է: Կան մարզիչներ, ովքեր նախկինում ձախողումներ են ունեցել»,–ասաց նա՝ շեշտելով, որ այս հարցերը պետք է լուծում ստանան:
Նոր ՀՖՖ–ից մեծ են սպասելիքները նաև լսելի դառնալու առումով: Անդրադառնալով ՀՖՖ–երկրպագուներ, հ/կ–ներ կապին՝ նա ասաց. «Սպասելիքները դրական են, որովհետև հիմա գործադիր տնօրենի ղեկին (Արմեն Մելիքբեկյան) մարդ է, ով ֆուտբոլային մեծ գիտելիքներ ունի: Նրա հետ աշխատել ենք դեռևս 8–10 տարի առաջ: Կարծում եմ՝ շատ կարճ ժամանակահատվածում բոլորը կհամոզվեն, որ ՀՖՖ–ն ամբողջությամբ բաց կառույց է դառնում, որը բաց է լինելու հասարակության լայն շերտերի ու երկրպագուների համար: Բոլորը հնարավորություն կունենան ֆեդերացիայում քննարկումների, շփումների մասնիկ դառնալ: Հիմա, որպես այդպիսին, չկան հարթակներ, որոնցով հնարավոր կլինի հաստատել ֆեդերացիա– երկրպագուներ– ֆուտբոլասեր հասարակություն հստակ կապը: Կարծում եմ և վստահ եմ, որ այդ առումով անպայման լուծումներ կգտնվեն»:
Դիտարկմանը, թե ի՞նչ կարծիք ունի ՀՖՖ գործկոմի կազմի մասին, ուր կան քաղաքական գործիչներ և մարդիկ, ովքեր ֆուտբոլի հետ առնչություն չունեն, արձագանքեց. «Բնականաբար, ես ինքս կուզենայի, որ գործկոմում ավելի շատ ներկայացված լինեն ֆուտբոլի ոլորտի մարդիկ: Օրինակ՝ նախկին ֆուտբոլիստներ, ակումբներից էլ շատ լինեն: Բայց ֆեդերացիայի նախագահը բացատրեց, որ, եթե ճիշտ եմ հիշում, առանձին գործկոմ է լինելու, ուր բոլոր ակումբներից ներկայացուցիչներ են ներառված լինելու: Ընդհանուր առմամբ՝ դրական եմ գնահատում կազմը, իսկ աշխատանքները հետագայում կերևան»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հայաստանում «ազատությունն ու արդարադատությունը» պետք է դառնա բոլոր առողջ ուժերի միավորող օրակարգ Դեմքդ «աբիժնիկի» դեմք ա․ քաղաքացին՝ Աջափնյակի թաղապետին (video) Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը․ Տիգրան Դումիկյան Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Այս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ով Սահմանադրական դատարանը նոր նախագահ կընտրի Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս. Մեսրոպ Մանուկյանը՝ թաղապետին (video) Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը «Ստի տուն ու տեղը», «Հեսա կթքե՛մ վրեդ»․ կռիվ Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջև (video) Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը Դատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետ Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ․ հայտարարություն Լարված վիճակ Շինարարների փողոցում․․․ «Ավինյա՛նը էս թուղթը ստորագրել է, ո՞նց եք ասում՝ սխալ ենք եղել» (video) «Չե՛նք թողնելու՝ մեր խանութները քանդեն, 500 ընտանիքի սոված ու անգործ են ուզում թողնել»․ լարված վիճակ (video) Սրանցից ամեն ինչ սպասելի է՝ մարդկանց վրա էս խանութները կքանդեն․․․ առևտրական (video) Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am